Թուրքիայի քաղաքացին հեռախոսում Օջալանի նկարն ունենալու համար ձերբակալվել է
Ստամբուլի ոստիկանություն ահազանգ է ստացվել մի քաղաքացու կողմից, ով պնդել է, որ հասարակական տրանսպորտում մեկ այլ քաղաքացու հեռախոսի մեջ նկատել է «Քրդական Բանվորական կուսակցության« (ՔԲԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը: Բացի այդ, վերջինս հաղորդել է ոստիկանությանը, որ տեսել է այդ քաղաքացու՝ Whatsapp հավելվածում «հեղափոխություն» անվամբ խմբում նամակագրությունը:
Քաղաքացու ահազանգից հետո ոստիկանությունը կանգնեցրել է ավտոբուսը, որով երթևեկում էին վերոնշյալ քաղաքացիները և խուզարկել «մեղավորին»: Բացի հեռախոսից որևէ այլ կասկածելի բան չգտնելով հանդերձ՝ նրան բերման են ենթարկել: Ըստ թուրքական «Diken» թերթի՝ դատախազության որոշմամբ հեռախոսում Օջալանի նկարը ունենալու և կասկածելի նամակագրության համար քաղաքացին կալանավորվել է, հեռախոսը՝ առգրավվել:
Կայքը հիշեցնում է, որ նմանատիպ դեպք նախորդ շաբաթ ևս տեղի էր ունեցել: Երբ ավտոբուսում մի կին, լսելով 2 այլ ուղևորնեի խոսակցություն, ահազանգել էր ոստիկանություն և պնդել, որ ուղևորները իրենց զրույցի ընթացքում վիրավորել են նախագահ Էրդողանին: Ահազանգից հետո վերոնշյալ ուղևորները նույնպես բերման էին ենթարկվել:
Աղբյուրը` Ermenihaber.am


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ