Որքա՞ն միլիոնատեր է Թուրքիայից արտագաղթել 2017թ.
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Մուրաթ Բաքանը ներկայացրել է «New World Wealth» խորհրդատվական ընկերության տվյալները, որով հայտնի է դարձել, թե որքան միլիոնատեր է Թուրքիայից արտագաղթել 2017թ.։
Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝ վերջին 3 տարվա ընթացքում Թուրքիայից արտագաղթել է 13 հազար միլիոնատեր։ Դրանցից 12 հազարը Թուրքիայի սահմանները լքել են վերջին 2 տարում։
2017թ. միլիոնատերերի արտագաղթի ցուցանիշով Թուրքիան զբաղեցնում էր 5-րդ տեղը։ Ի տարբերություն 2017 թվականի՝ 2015 և 2016թթ. Թուրքիայից արտագաղթել էր 6000 միլոնատեր։
Պատգամավորը տվյալները հրապարակելուց հետո նշել է. «Թուրքիայում, ժողովրդավարության և մարդու իրավունքների խախտման հետևանքով աստիճանաբար աճում է ֆինանսական միջոցների և ինտելեկտուալ հատվածի արտագաղթը երկրից»:
Նա նաև տեղեկացրել է, որ Թուրքիայում կտրուկ բարձրացել է անշարժ գույքի գինը։ Մասնավորապես, Ստամբուլում գներն աճել են 8.7 տոկոսով, Բուրսայում՝ 25.9, Անթալիայում՝ 10.1։
Աղբյուրը` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին