Ոստիկանությունը խուզարկել է Մարին Լե Պենի գրասենյակը
Ոստիկանությունը խուզարկության է եկել Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատի» ղեկավար Մարին Լե Պենի գրասենյակ,– հաղորդում է Reuters-ը։ Քաղաքական գործչի գրասենյակը գտնվում է Փարիզի արեւմուտքում։ Գործակալության տվյալներով՝ ոստիկանությունը հետաքննում է Եվրապառլամենտի գումարների մսխման գործը, որոնք, ինչպես ենթադրվում է, Լե Պենը, անօրինական կերպով, վճարել է իր կուսակցության անդամներին։
«Սա կարծես թե ԶԼՄ–ների հատուկ գործողություն է, որ նպատակ ունի խաթարելու նախագահական ընտրությունների ընթացքը»,– ասվում է «Ազգային ճակատի» կայքէջում տեղադրված հայտարարության մեջ։ Կուսակցությունում նշել են, որ խուզարկություններ արդեն եղել են գրասենյակում եւ դեռ նախորդ անգամ դրանք անարդյունք են եղել։ «Ազգային ճակատը» նշել է նաեւ, որ նման գործողություններով նպատակ ունեն վնասելու Լե Պենի թեկնածությանը ընտրություններում, ով գնալով ավելի հանրաճանաչություն է ձեռք բերում՝ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլերում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)