Թուրքիայի դատարանը 6 լրագրողի դատապարտել է ցմահ ազատազրկման
Թուրքիայի դատարանը 6 լրագրողի դատապարտել է ցմահ ազատազրկման 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձ իրականացնողների հետ կապեր ունենալու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է BBC-ն: Դատավճիռը հաջորդել է մեկ այլ թուրքական դատարանի՝ թուրքական և գերմանական արմատներով լրագրող Դենիզ Յուջելին ազատ արձակելու որոշմանը:
Վեց լրագրողներ մեղավոր են ճանաչվել իսլամական քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի հետ կապեր ունենալու համար: Գյուլենը մեղադրվում է հեղաշրջման ձախողված փորձ կատարելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանության մի շարք խմբեր` ներառյալ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներ, դատապարտել են Թուրքիայի դատարանի այդ դատավճիռը` որպես լրատվամիջոցների ազատության խախտում: «Այդ խիստ դատավճիռը անընդունելի և աննախադեպ հարձակում է Թուրքիայում խոսքի և մեդիայի ազատության վրա»,- ասել են ՄԱԿ-ի խոսքի ազատության վերաբերյալ հատուկ զեկուցողը և ԵԱՀԿ-ի Եվրոպայում մեդիայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ներկայացուցիչը:
Դատապարտված լրագրողներն են Նազալի Իլիկակը, Ահմետ Ալթանը, Մեհմետ Ալթանը, Ֆեվցին Գրինչին, Յակուբ Սիմսեկը և Շուկրու Տուգրուլ Օզզենգուլը:
Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունները դատապարտել են ավելի քան 50 000 մարդու և հեռացրել մոտ 150 000 հանրային ծառայողների` այդ թվում լրագրողների, ուսուցիչների, ոստիկանների:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին