Եվրապառլամենտը հավաքում է Ռուսաստանի դեմ տրամադրված քաղաքական գործիչներին
Եվրապառլամենտի մի խումբ դեպուտատներ փետրվարի 28-ին բանավեճ են կազմակերպում, որպեսզի քննարկեն նոր հակառուսական ծրագիրը։ Հրավերները ուղարկվել են հակառուսական տրամադրվածություն ունեցող խորհրդարանականների նեղ խմբի, ինչպես նաեւ մի քանի ուկրաինացի դիվանագետների, քաղաքագետների եւ հասարակական գործիչների։ Սակայն, ըստ «Իզվեստիա»–ի աղբյուրների, եվրոպական քաղաքագետների մեծ մասը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների կայունացման օգտին։ Դրանով էլ բացատրվում է հրավիրվածների ոչ այնքան մեծ թիվը։
Փետրվարի 17-19-ը անցկացված Մյունխենյան կոնֆերանսի ժամանակ զգացվում էր հակառուսական հռետորաբանության անկումը, ինչը նշում են հենց իրենք՝ մասնակիցները։ Դա բացատրում են նաեւ ԱՄՆ ղեկավարության փոփոխությամբ։ Սակայն Եվրոպայում դեռ կա քաղաքագետների մի շրջանակ, ովքեր այս կամ այն կերպով սատարում են կիեւյան էլիտայի շահերին։ Ինչպես հաղորդել են իրազեկ աղբյուրները, «Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադեմ միության» խմբակցության մի քանի անդամներ արտահերթ քննարկումներ են կազմակերպում՝ Ուկրաինայում ընթացիկ իրադարձությունների եւ այդ գործընթացներում Ռուսաստանի դերի վերաբերյալ։ «Տվյալ հանդիպմանը կմասնակցեն Եվրապառլամենտի՝ ԵՄ–Ուկրաինա ասոցիացիայի անդամներ Ջուլիա Ուորդը եւ Մարիա Լաուրեստենը, ԵՄ–ում Ուկրաինայի ներկայացուցիչ՝ Նիկոլայ Տոչիցկին, քաղբանտարկյալի եղբայր՝ Իգոր Կոտելենեցը, քաղբանտարկյալ Ռոման Սուշչենկոյի դուստրը՝ Յուլյա Սուշչենկոն, «Բաց երկխոսություն» հիմնադրամի անդամ Լյուդմիլա Կոզլովսկայան, «Հասարակական ազատությունների կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Մատվեյչուկը։ Միջոցառման ընթացքում կշոշափվի նաեւ ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի եւ Ռուսաստանում այլ քաղբանտարկյալների քրեական գործերի թեման»,– ասվում է հրավերում։
«Իզվեստիա»–ի զրուցակիցներից մեկը ԵՊ–ից՝ նման հանդիպումները Եվրամիության թուլության դրսեւորում է համարում։ «Ռուսաստանի նկատմամբ նման պրոպագանդան հնարավոր չէ այլ կերպ կոչել, քան հիստերիա»,– նշել է նա։
Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայից ԵՄ պատգամավոր Ջենիս Էտկինսոնը վստահ է, որ Մոսկվայի նկատմամբ բացասական վերաբերմունքի մակարդակը զգալիորեն նվազել է։ «Չնայած որ հակառուսական հռետորաբանության կողմնակիցները Եվրոպայում բավական շատ են, այնուամենայնիվ, իրավիճակը սկսել է փոխվել։ Այսպես, Մյունխենյան կոնֆերանսի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ մտադիր է կարգավորել հարաբերությունները ՌԴ–ի հետ եւ համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում։ Եթե արդեն Բեռլինն է գիտակցում, որ միջազգային հարցերում Ռուսաստանի հետ պրագմատիկ երկխոսությունը այլընտրանք չունի, ապա մյուս երկրներն էլ շուտով դա կգիտակցեն»,– գրում է «Իզվեստիան»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)