«Իրանի բնակիչների 98 տոկոսը պաշտպանում է երկրի քաղաքական համակարգը». Ռոուհանի
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) բնակիչների 98 տոկոսից ավելին պաշտպանում է երկրում գործող քաղաքական համակարգը: Փետրվարի 13-ին այս հայտարարությամբ, ինչպես հայտնել է Fars News Agency գործակալությունը, հանդես է եկել ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոուհանին Թեհրանում կայացած խորհրդակցության ժամանակ։
«Ցանկանում եք արդյոք լինել ազատ, թե ապրել բռնակալության օրոք: Ցանկանում եք արդյոք կոլեկտիվ կառավարում թե ինչ-որ մեկի միանձնյա իշխանություն: Ավելի քան 98 տոկոսը միահամուռ ձեզ կպատասխանի, որ ինքը հանդես է գալիս Իսլամական Հանրապետության օգտին»,- ասել է Ռոուհանին:
Ներկայում Իրանում գործում է Սահմանադրություն, որին հավանություն է տրվել 1979 թվականի համաժողովրդական հանրաքեի ժամանակ, դրա վերջին ուղղումներն ընդունվել են 1989 թվականի հուլիսի 28-ի հանրաքվեում: Պետական իշխանությունն իրականացվում է իշխանության՝ միմյանցից անկախ օրենսդիր, գործադիր եւ դատական ճյուղերի կողմից, որոնք գտնվում են երկրի քաղաքական եւ հոգեւոր ղեկավարի վերահսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին