Ապացուցվել է Էրդողանի ընտանիքի կապն օֆշորային ընկերությունների հետ
Անկարայի դատախազությունն ապացուցված է համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի անդամների՝ Մեն կղզում գտնվող օֆշորային ընկերությունների հետ կապը, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Դատախազությունը հաստատել է, որ Էրդողանի ազգականներից առնվազն 5-ը դրամական միջոցներ են ներդրել Մեն կղզում գտնվող Bellway ընկերությունում: Տեղեկությունը հաստատել է Թուրքիայի կենտրոնական բանկը:
Թուրքական դատախազությունը, սակայն, Էրդողանի ազգականների հանդեպ հետապնդում սկսելու անհրաժեշտություն չի տեսել՝ պնդելով, որ ներդրված գումարները պետական հաշիվներից չեն գնացել և գողացված կամ անօրինաբար յուրացված չեն:
Թուրքիայի ընդդիմությունն ավելի վաղ խորհրդարանում ներկայացրել էր Էրդողանի ընտանիքի՝ Մեն կղզու օֆշորների հետ ունեցած կապն ապացուցող փաստաթղթերը, սակայն իշխանությունը դրանք անվանել էր կեղծ:
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն դրանց իսկությունն ապացուցելու համար դիմել էր դատարան:
Դեռևս 2017-ի ապրիլի 3-ին Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը հրապարակել էր մի շարք սկանդալային փաստաթղթեր, որոնք բացահայտում են որոշ համաշխարհային առաջնորդների, մարզիկների ու մշակութային գործիչների կապն օֆշորային գործարքների կնքման հետ։ Մասնավորապես՝ շոշափվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, Իսլանդիայի վարչապետ Սիգմունդյուր Դևիդ Գյունլեյգսոնի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունները: Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։
Անցյալ տարվա նոյեմբերին Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած Paradise Papers զեկույցի համաձայն՝ Մալթայում գտնվող օֆշորային ընկերությունների հետ կապ ունեն նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի անդամները, այդ թվում փեսայի՝ Բերաաթ Ալբայրաքի ավագ եղբայրը՝ Սերհաթ Ալբայրաքը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ