ԱՄՆ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ․ Փենս
ԱՄՆ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ։ Այս մասին վստահեցրել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը՝ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամաակ։
«Ինչպիսին էլ որ լինեն մեր տարաձայնությունները՝ մեր երկու մայրցամաքներն ունեն նույն ժառանգությունն ու արժեքները եւ մեկ գլխավոր նպատակ՝ առաջ մղել խաղաղության ու բարգավաճման գաղափարները՝ ազատության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության միջոցով»,-հայտարարել է Մայք Փենսը։
Դոնալդ Տուսկն իր հերթին մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի վերաբերյալ, որոնց վերջինս «հնացած» է անվանել։ «Հյուսիսատլանտյան դաշինքի գաղափարը հնացած չէ»,-ընդգծել է Տուսկը, սակայն խոստովանել, որ «այս ամիս շատ իրադարձություններ տեղի ունեցան՝ ձեւացնելու համար, որ ամեն ինչ կարգին է»։
Եվրախորհրդի նախագահն ասել է, որ Մայք Փենսի հետ երեք հիմնական թեմա է քննարկել՝ համաշխարհային կարգը, անվտանգությունն ու ամերիկյան նոր վարչակազմի մոտեցումը Եվրամիությանը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահը այդ հարցերից յուրաքանչյուրի շուրջ իր աջակցությունն է հայտնել։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)