Մոսկվայում տղամարդը գերի է վերցրել իր ընտանիքին եւ ապաստան է պահանջում Կորեայի Ժողովրդա–Դեմոկրատական Հանրապետությունում
Ըստ ԶԼՄ–ների տեղեկությունների, տղամարդն իր կնոջն ու երեք երեխաներին պատանդ է վերցրել իրենց բնակարանում։ Սոցցանցի իր "ВКонтакте" էջում նա պահանջում է, որպեսզի իր հետ կապվեն Չինաստանի, Կորեայի կամ Իրանի դեսպանները, կոչ է անում ներգրավել ԶԼՄ–ներին։ «Ներգրավեք ԶԼՄ–ներին։ Թող հետո ինձ նստեցնեն, կամ հոգեբուժարան տանեն (սովորաբար իրազեկ մարդկանց կամ սպանում են կամ գժանոց տանում)։ Ինձ կապ է պետք դեսպանատան հետ։ Ես չեմ ուզում աղմուկ բարձրացնել, բայց կարող եմ։ Ուզում եք օգնել, դիմեք ԿԺԴՀ կամ Չինաստանի և Իրանի դեսպանատներ։ Ով որ հիմար է եւ չի հասկանում, թե ինչ է կատարվում, կարդացեք սիոնական իմաստունների արձանագրությունները։ Ես ապացույցներ ունեմ»,– գրել է նա։
Տղամարդը պատրաստվում է դիվանագետներին ապացույցներ ներկայացնել, որ «Ռուսաստանը ղեկավարվում է սիոնիստների կողմից»։ «Ոստիկանության աշխատակիցները անմիջապես մեկնել են դեպքի վայր եւ քաղաքացու հետ բանակցում են»,– հաղորդել են ոստիկանությունից։
Ըստ օրինապահ մարմիններում РИА Նովոստիի աղբյուրի տրամադրած տեղեկության՝ ի սկզբանե տղամարդը չի ուզել բնակարան թողնել կնոջն ու երեխաներին, իսկ հետո թողել է եւ հիմա չի ուզում բաց թողնել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)