Բրեդ Փիթը Լոս Անջելեսում վթարի է ենթարկվել (Լուսանկարներ)
Մի տագնապեք, սա այն վթարը չէ, որ անհանգստանաք, խոսքը Լոս Անջելեսում տեղի ունեցած փոքր ճանապարհային միջադեպի մասին է՝ երեք մեքենաների մասնակցությամբ, որոնցից մեկը Բրեդ Փիթի մեքենան է եղել։
54-ամյա դերասանը հայտնվել է փոքր վթարի մեջ, չնայած, դատելով պապարացիների լուսանկարներից, նրա մեքենայի հետ ոչինչ չի պատահել, ու կարծես, դարձյալ ըստ լուսանկարի, միջադեպի մեղավորը հենց նա է եղել։ Դերասանի Tesla-ն բախվել է Nissan Altima-ին, որն էլ իր հերթին՝ Kia Soul-ին։
Ամեն դեպքում, Փիթը, ցանկացած այլ վարորդի նման, ինքն է դուրս եկել մեքենայից ու հեռախոսով լուսանկարներ արել։
Նա խոսել է վարորդներից յուրաքանչյուրի հետ, որոնք սաստիկ զարմացել էին՝ տեսնելով Փիթին, ու լրացրել համապատասխան փաստաթղթերը:
Աղբյուրը՝ Daily Mail


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է