Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա Հայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրել ԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարները Ռուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ ՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը ԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթը Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է ԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքները Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնում Պաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Օրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)
Հարեվաններ

Թուրքիայում ազատազրկված ուսանողների թիվը հասնում է 70․000-ի

Թուրքիայի բանտերում գտնվող ուսանողների թիվը հասել է 69․301–ի (2016թ․ սեպտեմբերի դրությամբ)։ Այս մասին «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ տեղեկացրել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գամզե Աքքուշ Իլգեզի հարցմանը։

Աղբյուրը ընդգծում է, որ ուսանողների դեմ հարուցված հետաքննությունները կամ դատական գործերը առաջին հերթին ազդում են հենց նրանց ուսանողական կյանքի վրա՝ վերջ տալով կրթության հեռանկարներին։

Ուսանողների փաստաբաններից Հյուսեյին Բողաթեքինը տեղեկացնում է, որ մեծ մասամբ ուսանողները մեղադրվում են զինված ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու մեջ, ինչի համար որպես հիմնավորում նշվում է նրանց անդամակցությունը համալսարանի կազմի մեջ մտնող զանազան ուսանողական միություններին։

Ուսանողների դեմ հարուցված դատական գործերում որպես ահաբեկչական խմբավորմանը հարելու ապացույց են նշվել նաև փաստերն այն մասին, որ նրանք մասնակցել են Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչիի սպանության կամ Շըրնաքի Ուլուդերե շրջանում տեղի ունեցած կոտորածի հիշատակին կազմակերպված միջոցառումներին։

Որպես հանցակազմ են որակվել նույնիսկ որոշ ուսանողների՝ համալսարանական ճամբարում «քրդական երգերի տակ հայդուկային պարեր պարելու, մատներով հաղթանակի նշան ցույց տալու և կարգախոսներ հնչեցնելու» հանգամանքը։

Փաստաբանն ընդգծում է, որ այդ մեղադրանքների հիման վրա ձերբակալված կամ կալանավորված ուսանողները հնարավորություն չեն ունենում մասնակցելու համալսարանական քննություններին և այդպիսով զրկվում են ուսումը շարունակելու հնարավորությունից։ Մյուս կողմից, երբ որևէ ուսանողի դեմ քրեական հետաքննություն է սկսվում, համալսարաններն իրենք մեխանիկորեն հեռացնում են այդ ուսանողին՝ անկախ գործի հետագա ընթացքից ու դատարանի որոշումից։

2016թ․ նոյեմբերին ուժի մեջ մտած համար 677 KHK-ի (օրենքի ուժ ունեցող որոշում) համաձայն՝ կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման դատապարտված այն ուսանողները, ովքեր մեղադրվում են ահաբեկչական խմբավորման հետ կապի մեջ, զրկվում են ողջ երկրում կազմակերպվող որևէ կրթական հաստատությունում կազմակերպվող քննություններին մասնակցելու իրավունքից։

Այսպիսով, ինչպես նշում են թուրք մասնագետները, ոչ միայն դատապարտված ուսանողներն են զրկվում կրթության իրավունքից, այլև նրանք, ում վերաբերյալ դեռ դատական որոշում կայացված չէ․ անտեսվում է նրանց «անմեղության կանխավարկածը»