Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Ոճ և դեմքեր

«Հյուսիսային Օսեթիայում սեքս չկա». ով է արգելել «50 երանգով ավելի մուգ» ֆիլմը հանրապետությունում

Հյուսիսային Օսեթիայի մայրաքաղաք Վլադիկավկազը, կովկասի այլ շրջանների հետ միասին, զրկվել է «Հիսուն երանգով ավելի մուգ» անկեղծ դրամայի վարձույթից, ինչպես դա եղել էր նաեւ դրան նախորդած՝ «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի դեպքում։ Սակայն, եթե 2015-ին բնակչության մեծ մասը այդպես էլ ուշադրություն չդարձրեց կինոթատրոնների ազդագրերի փոփոխություններին, ապա այս անգամ ֆիլմի վարձույթի չեղարկումը մեծ արձագանք գտավ բնակչության եւ հատկապես բլոգերների շրջանում։
Հանրապետության եւ քաղաքի բարոյական կերպարի ջատագովներին է դիմել «Նորաձեւ Վլադիկավկազ» սնդուսափայլ ամսագրի խմբագրությունը։ Ամսագրի աշխատակիցները ծաղրանքով իրենց անհանգստությունն են հայտնել այն գրեթե երկու հազար դիտողների ճակատագրի համար, ովքեր արդեն հասցրել էին դիտել ֆիլմը՝ նախքան այն կարգելվեր։ «Արդյոք նրանք հիմա, վամպիրների նման, չեն վարակի մեր բարձրամշակույթ եւ վերին աստիճանի պարկեշտ հասարակությանը իրենց տեսած անառակությամբ։ Արդյո՞ք նրանց կօգնի, որպես վերականգնողական պրոցեդուրա՝ «Քեռու քունը» կամ «Կարապի լիճը» դիտելը»,– հարցնում են լրագրողները։ «Նորաձեւ Վլադիկավկազը» նաեւ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ՝ մինչ ակտիվիստները նամակներ են ուղարկում, պահանջելով փրկել հանրապետությունը նման սոցիալ–անպատասխանատու թեմաներից եւ տեսարաններից, հանրապետության ամենամեծ գրախանութների վաճառասրահներում, բեստսելլերների բաժնում, հանգիստ վաճառվում են այդ նույն ստեղծագործությունները՝ «Մոխրագույնի հիսուն երանգները» եւ «Հիսուն երանգով ավելի մուգ» –ը։

Ջեյմի Դորնանը եւ Դակոտա Ջոնսոնը «Հիսուն երանգով ավելի մուգ» ֆիլմում։
«Մայրաքաղային» կինոթատրոնը, որը միակն է Վլադիկիկավկազում, որ ցուցադրել էր սկանդալային ֆիլմը, հանել է այն էկրաններից, այն բանից հետո, երբ նամակ է ստացել, որտեղ պահանջում էին հանել «Հիսուն երանգով ավելի մուգ» ֆիլմը ցուցադրությունից։ Կինոթատրոնի ադմինիստրացիան ստիպված եղավ չեղարկել ցուցադրությունը եւ նոր ծրագիր կազմեց հատուկ՝ «հանրապետության բարոյական կերպարի ջատագովների համար»։ Այժմ Դակոտա Ջոնսի եւ Ջեմի Դորնանի փոխարեն կինոթատրոնի այցելուները կծանոթանան «Քեռի Վանյա», «Մադեմուազել Նիտուշ» ներկայացումների հերոսների հետ, որոնք հեռարձակվում են Վախթանգովի անվան եւ «Մեծ» թատրոններից։ Ի դեպ, կինոթատրոնի տնօրենի խոսքերով՝ 4 շաբաթվա ընթացքում «մշակութային» ծրագրերի համար գնվել է ընդամենը 40 տոմս, այն դեպքում, երբ Ջեյմս Ֆոուլիի ֆիլմի համար, նախքան արգելքը, հինգ–վեց օրում 1822 տոմս էր գնվել։
Հյուսիսային Օսեթիա–Ալանիա Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ ֆիլմի ցուցադրության արգելքի հետ իրենք որեւէ առընչություն չունեն, Հյուսիսային Օսեթիայի նախագահ Վյաչեսլավ Բիտարովի աշխատակազմից նույնպես հաղորդել են, որ ֆիլմի ցուցադրությունը դադարեցնելու, արգելելու վերաբերյալ որեւէ նամակ ո՛չ ղեկավարը, ո՛չ ադմինիստրացիան չեն ուղարկել։
Չնայած այն հանգամանքին, որ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը ժխտում է իր մասնակցությունը ֆիլմի ցուցադրման արգելքի հարցում, լրագրողների ձեռքում է հայտնվել գերատեսչության ղեկավար՝ Ռուստեմ Կելեխսաեւի նամակը, որ նա ուղարկել է անձամբ կինոթատրոնի տնօրենին. «Կապված այն հանգամանքով, որ «Հիսուն երանգով ավելի մուգ» ֆիլմը հակասում է հանրապետության բնակիչների սովորույթներին եւ բարոյական նկարագրին, խնդրում ենք ձեզ հանել ֆիլմը ցուցադրությունից։ Հյուսիսային Օսեթիա–Ալանիա հանրապետության նախագահի աշխատակզմի ղեկավար՝ Ռուստեմ Կելեխսաեւ»։

Լրագրող Զաուր Ֆարնիեւը Վլադիկավկազից, վստահ է, որ ոչ մի հասարակական կազմակերպություն չէր կարող ազդել կինոթատրոնի տնօրինության վրա՝ նման որոշում կայացնելու համար։
Կինոթատրոնները, որոնք «հրաժարվել են» ֆիլմի վարձույթից, ի սկզբանե պայմանագիր են ստորագրել, եւ այժմ պետք է տույժ վճարեն մոտ 20 հազար ռուբլու սահմաններում։ Ոչ մի հասարակական կազմակերպություն իր նամակներով չէր կարող ազդել նման որոշման վրա, քանի որ ֆիլմը լավ շահույթ էր ապահովում։
Կինոթատրոնի տնօրեն Նատալյա Գուբարյովան խոստովանել է, որ տույժերի վերաբերյալ հարցը Universal-ի հետ դեռ չի քննարկվել։ «Կինոընկերությունը ըմբռնումով է մոտեցել ստեղծված իրավիճակին եւ ներկայումս փորձում ենք լուծել այդ խնդիրը»– ասել է նա։

Top-News.am