Պաշտոնանկությունից առաջ Ֆլինին Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու ծրագիր են ներկայացրել
ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի պաշտոնանկությունից մեկ շաբաթ առաջ նրան Ուկրաինայում իրադրության կարգավորման միջոցով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու ծրագիր են ներկայացրել: Այս մասին գրում է The New York Times-ը:
Չնայած Ֆլինի պաշտոնանկությանը՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ իրադրության կարգավորման ծրագիրը չի մերժվել: Փաստաթուղթը փոխանցել են Թրամփի անձնական իրավաբան Մայքլ Քոհենը, նախագահ բիզնես-գործընկեր Ֆելիքս Սեթերը եւ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորթը:
Ծրագիրը մշակելու գործում հիմնական դերակատարն ուկրաինացի պատգամավոր Անդրեյ Արտյոմենկոն է եղել: Մասնավորապես, փաստաթուղթն առաջարկում է Ուկրաինայի արեւելքից ռուսական զորքերի դուրսբերում, ուկրաինացիների շրջանում հանրաքվեի անցկացում՝ «արժե՞ արդյոք Ղրիմը 50-100 տարի ժամկետով վարձակալության տալ Ռուսաստանին» հարցի շուրջ:
Պարբերականն ընդգծում է, որ առայժմ հայտնի չէ, թե Սպիտակ տունն ինչպես է վերաբերվում ծրագրին, սակայն ուկրաինացի դիվանագետների շրջանում այն տարակուսանք է առաջացրել: ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալին նշել է, որ Արտյոմենկոն ամերիկյան վարչակազմին Կիեւի շահերը ներկայացնելու լիազորություն չունի:
Մայքլ Ֆլինը փետրվարի 13-ին հրաժարական էր ներկայացրել՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ կապերի մասին հրապարակային ստելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)