Լավրովը հիշեցրել է ԵԱՀԿ դիտորդների խումբն ընդլայնելու անհրաժեշտության մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հիշեցրել է ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների խումբն ընդլայնելու անհրաժեշտության մասին:
ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում նա նշել է, թե Ռուսաստանը հույս ունի, որ ԵԱՀԿ-ն կկարողանա օպերատիվորեն գործողության մեջ դնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները:
«2016 թվականի հունիսին համանախագահների մասնակցությամբ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնության են հասել շփման գծում որպես լրացուցիչ դիտորդներ մի քանի մարդ ավելացնել,- ասել է նա: - Այդ ժամանակից սկսած աշխատանք է կատարվել, հիմա կողմերը մոտ են այդ պայմանավորվածության իրականացման կոնկրետ չափանիշների համաձայնեցմանը, եւ մենք հույս ունենք, որ ԵԱՀԿ-ն կկարողանա այն օպերատիվորեն գործողության մեջ դնել»:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում