Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնության չեն եկել սիրիական ռազմական գործողության համատեղ պլանի շուրջ
ԱՄՆ զինված ուժերի շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդի և Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի՝ օրերս թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ այդպես էլ հստակ համաձայնություն ձեռք չի բերվել սիրիական Ռաքքայում իրականացվելիք ռազմական գործողության համատեղ պլանի շուրջ, գրում է «Հյուրրիյեթ»-ի թղթակիցներից Աբդուլքադիր Սելվին:
Լրագրողը պնդում է, որ հանդիպման ժամանակ Դանֆորդն առաջարկել է, որպեսզի ԱՄՆ-ի կողմից աջակցություն վայելող քրդական ուժերը, մասնակցելով Ռաքքայի ազատագրման գործողությանը, կոալիցիոն ուժերին միանան հարավային կողմից, իսկ Թուրքիայի կողմից աջակցություն վայելող «Սիրիական ազատ բանակ»-ի գրոհայինները` հյուսիսից, ինչի արդյունքում կարելի կլիներ խուսափել վերջիններիս անցանկալի բախումից:
Մինչդեռ թուրքական կողմն, ըստ պնդումների, այդպես էլ չի հրաժարվել իր` քրդերին Ռաքքայի գործողությունից դուրս մղելու մտադրությունից:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը շեշտել է, որ Թուրքիան խիստ անհանգստացած է սիրիական Ռաքքայի ազատագրման հարցում «սխալ դերակատարների» ընտրման խնդրով:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)