Թուրքիան պարտավոր է հարգել մեր կանոնները. Եվրախորհրդարանի նախագահ
Եվրախորհրդարանի նոր նախագահ Անտոնիո Տայանին իտալական Il Messaggero պարբերականին տված հարցազրույցում խոսել է Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների ներկա փուլի և Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի մասին:
Տայանին, մասնավորապես, նշել է, որ թեև Թուրքիայի և ԵՄ-ի միջև կնքված միգրացիոն համաձայնագիրն արդեն տալիս է իր պտուղները, սակայն Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ:
«Վերջին շրջանում մի շարք հարցերում Թուրքիայի իշխանությունների քայլերը մտահոգիչ են: Հատկապես քաղաքացիների` օբյեկտիվ լրատվություն ստանալու հարցում ունեցած դժվարությունները։ Թուրքիան մեր բարեկամ երկիրն է, սակայն նա պարտավոր է հարգել մեր կանոնները», - ասել է Տայանին:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով ընդունել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին պատմական որոշումը։
Անկարան Եվրամիությանն անդամակցության հայտ է ներկայացրել 1987 թվականին, իսկ ԵՄ մտնելու բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)