Էրդողանը 190.000 դոլար բարոյական փոխհատուցում է պահանջել իրեն վիրավորած ընդդիմադիր գործչից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր գործիչ Ջանան Քաֆթանջըօղլուին՝ վերջինից պահանջելով 700.000 լիրա (շուրջ 190.000 դոլար) որպես բարոյական փոխհատուցում իր անձը վիրավորելու համար, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Հայտնի է, որ Էրդողանն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության Ստամբուլի գլխավոր շտաբի նորանշանակ ղեկավար Քաֆթանջըօղլուի դեմ ներկայացրել է 14 առանձին մեղադրանք: Դրանցից մեկն էլ վերաբերում է Էրդողանի մոր մասին վիրավորանք պարունակող թվիթերյան գրառմանը:
Ավելի վաղ Էրդողանը քննադատել էր Քաֆթանջըօղլուին սոցցանցերից մեկում Հայոց ցեղասպանության մասին գրառում կատարելու համար:
«Նա, օգտագործելով «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, նսեմացրել է մեր ազգն ու մեր պատմությունը: Տեսեք, թե ում ձեռքում է մնացել Քեմալ Աթաթուրքի կուսակցությունը», - ասել էր Էրդողանը:
Քաֆթանջըօղլուն հաստատել էր, որ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված միջոցառման պատկերներով Twitter-ի իր էջում կիսվել է, և դրանք կեղծ չեն, և հայտարարել էր, որ ինքը պայքարում է խաղաղության համար:
Ավելի վաղ Քաֆթանջըօղլուի դեմ բացվել են մի շարք դատական գործեր՝ այդ թվում և Հայոց ցեղասպանության մասին խոսելու և դրանով թուրքական պետությանը նվաստացնելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին