Ադրբեջանցիներին վրդովվեցրել է Արցախի անունը կրող ապրանքների վաճառքը ռուսաստանյան շուկայում
Ադրբեջանական մամուլին և Մոսկվայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին կրկին անհանգստացրել է Արցախի անունը կրող ապրանքի վաճառքը ռուսաստանյան շուկայում: Ինչպես գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս անգամ ադրբեջանցիները Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում նկատել են «Արցախ» անունը կրող ալկոհոլային խմիչք:
Հայտնի է, որ խմիչքն արտադրվել է Artsakh Brandy Company ընկերության կողմից, իսկ որպես արտադրության վայր պիտակի վրա նշված է Հայաստանի Հանրապետության Այգեստան գյուղը:
Նշենք, որ Այգեստանն Արցախի Մայրաբերդի շրջանի գյուղերից է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի խումբ ադրբեջանցիներ սկանդալ էին սարքել Մոսկվայի սուպերմարկետներից մեկում՝ պահանջելով վաճառվող ապրանքների շարքից վերացնել Արցախում արտադրված թթի դոշաբը:
Այդ ժամանակ խանութի ղեկավարները դիմել են փաստաբանների, որոնք Ռուսաստանի օրենսդրության և ոչ մի կետի խախտում չեն արձանագրել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին