Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Բիզնես

ՊԵԿ-ը հակադարձում է ծխախոտի մաքսանենգության դեպքի վերաբերյալ հրապարակումներին․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տարակուսանք է հայտնում վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ, որոնցում մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի արտահանման հերթական դեպքի բացահայտման վերաբերյալ փաստերը ներկայացվում են աղավաղված մեկնաբանություններով՝ անհարկի ստվերելով ՊԵԿ ստորաբաժանումների իրականացրած աշխատանքը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ-ը։

«Մասնավորապես, հարկ ենք համարում ընդգծել, որ նշված դեպքը բացահայտվել է ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված հսկողական աշխատանքի արդյունքում։ Հետևաբար, բացահայտման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ լրատվամիջոցի հղում կատարելու անհրաժեշտություն կամ հիմք չի եղել։ Ավելին, դեպքի վերաբերյալ տեղեկատվական նյութերը պատրաստվել և մոնտաժվել էին հրապարակումից դեռ օրեր առաջ, սակայն, հաշվի առնելով ՀՀ-ում անցկացվող կարևոր միջոցառումները, դրանց հրապարակման համար ընտրվել է առավել պատեհ ժամանակահատված։ Ուստի բացահայտման հանգամանքները լրատվամիջոցների հրապարակումների հետ պայմանավորելու փորձերը զուրկ են փաստական հիմքից։

Միաժամանակ հիշեցնում ենք, որ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի տեղափոխման դեպքերի բացահայտումները ՊԵԿ ստորաբաժանումների ամենօրյա, հետևողական աշխատանքի արդյունք են և վերոնշյալ դեպքը բացառություն չէ։ Դրանում համոզվելու համար բավարար է այցելել ՊԵԿ պաշտոնական կայք և «ծխախոտ» բանալի բառով որոնում կատարել՝ ծանոթանալու նմանատիպ բազմաթիվ հրապարակումների։

Հետևաբար, առանձին դեպքի բացահայտումը որպես լրատվամիջոցների հրապարակումների հետևանք կամ սենսացիա ներկայացնելը ոչ միայն չի արտացոլում իրականությունը, այլև անտեսում է մաքսային ծառայության շարունակական աշխատանքի արդյունքները։

Միաժամանակ նշենք, որ Զվարթնոցի «Կարգո» բեռնային համալիրում հայտնաբերված՝ ապօրինի տեղափոխվող ծխախոտային արտադրանքի ո՛չ տուփերի, ո՛չ էլ արտաքին փաթեթավորման վրա առկա չեն որևէ նշումներ, որոնք կհաստատեին դրանց՝ ՀՀ պետական սահմանի Ագարակի մաքսային անցման կետով ՀՀ տարածք ապօրինի տեղափոխված լինելու հանգամանքը։Հարկ ենք համարում շեշտել, որ ՊԵԿ ստորաբաժանումները մաքսային հսկողություն են իրականացնում ամենօրյա ռեժիմով՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում։ Մաքսային իրավախախտումների բացահայտումն իրականացվում է համակարգված հսկողական աշխատանքների արդյունքում և չի պայմանավորվում լրատվամիջոցների հրապարակումներով։

Մաքսային ծառայության գործունեության արդյունավետությունը գնահատելիս անհրաժեշտ է առաջնորդվել փաստերով և արձանագրված արդյունքներով, այլ ոչ թե ենթադրություններով կամ կամայական մեկնաբանություններով։Փաստերով առաջնորդվելու կարևորությունն ընդգծելու համար նշենք, որ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի գործիքակազմով 2026 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է շուրջ 209 հազար տուփ ծխախոտ, ինչը 2025 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը գերազանցել է 49%-ով, իսկ 2024-ինը՝ 122%-ով։

Ի լրումն նշված ցուցանիշների, հավելենք, որ Ագարակի սահմանային անցման կետում 2026 թվականի ինն ամիսներին պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային հսկողության ամբողջ գործիքակազմով հայտնաբերվել է շուրջ 575 հազար տուփ ծխախոտ, ինչը 2025 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը գերազանցել է 31%-ով:Կոմիտեն կարևորում է լրատվամիջոցների դերը հանրային վերահսկողության և տեղեկատվության տարածման գործում, սակայն անընդունելի է համարում փաստերի ընտրովի ներկայացումը և չհիմնավորված մեկնաբանությունների միջոցով պետական մարմնի աշխատանքը ստվերելու փորձերը։

Լրատվամիջոցների մասնագիտական պատասխանատվությունը ենթադրում է ոչ միայն տեղեկատվության հրապարակում, այլև դրա հավաստիության ստուգում և փաստերի օբյեկտիվ ներկայացում։

Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկությունների և չհիմնավորված մեկնաբանությունների տարածումից, որոնք կարող են անհարկի կասկածի տակ դնել մաքսային ծառայության աշխատանքի արդյունքներն ու խեղաթյուրել հանրության պատկերացումը իրականացվող հսկողական գործունեության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։