Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Հարեվաններ

ԵԱՏՄ-ում ներկայացվել է Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքների մասին զեկույցը

Եվրասիական միջկառավարական խորհրդում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած զեկույցը ներկայացրել է հնարավոր տնտեսական հետևանքները Հայաստանի համար, եթե երկրի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագիրը ժամանակավորապես կասեցնելու որոշում կայացվի, գրում է «Արմենպրեսը»։

Զեկույցում ընդգծվում է, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցության կասեցումը կհանգեցնի նրա ՀՆԱ-ի 15,6%-ով անկմանը, գնաճի՝ 14,9 տոկոսային կետով աճին և սպառման 14,6%-ով կրճատմանը։

Նշվում է, որ դա նաև կհանգեցնի Հայաստանի համար գազի գնի բարձրացմանը՝ հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարից մինչև 300 դոլար, կամ 69%-ով։

Նշվում է, որ այս ցուցանիշն ունի ինդիկատիվ բնույթ, և շուկայական իրավիճակը հաշվի առնելով՝ իրական գինը կարող է ավելի բարձր լինել։

Բացի այդ, ընդգծվում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը կհանգեցնի երկրի քաղաքացիների համար աշխատանքային միգրացիայի պայմանների խստացմանը։

Նշվում է, որ դա նաև կհանգեցնի մաքսային հսկողության և վճարների, ամբողջական սանիտարական հսկողության և ապրանքների հարկման վերականգնմանը։

Ինչպես նշվում է զեկույցում, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունելու դեպքում հանրապետության, դրա տնտեսական սուբյեկտների և քաղաքացիների նկատմամբ կկասեցվի 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով սահմանված իրավական ռեժիմի կիրառումը։

Ընդգծվում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը կհանգեցնի ներմուծման 48,8%-ով անկմանը։

Նշվում է, որ Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության պետությունների միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը նրա անդամակցության կասեցման դեպքում կնվազի 55,6%-ով։

Ըստ զեկույցի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության կասեցման դեպքում Հայաստանում արտադրվող ապրանքների արտահանումը կնվազի 30–50%-ով, իսկ վերաարտահանվող ապրանքներինը՝ ավելի քան 90%-ով։

Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները զեկույց են ներկայացրել Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդին ուղղված դիմումը՝ զեկույցի հավելվածով, 2026 թվականի հոկտեմբերի 20-ին ուղարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամներին (ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներ) պաշտոնապես փոխանցելու համար։

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի գործողությունները հակասում են ԵԱՏՄ պայմանագրի 3-րդ հոդվածով ամրագրված այն պարտավորությանը, ըստ որի՝ անդամ պետությունները պետք է նպաստեն միության գործառույթների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և ձեռնպահ մնան այնպիսի միջոցներից, որոնք կարող են վտանգել միության նպատակների իրագործումը։

Միևնույն ժամանակ, փաստաթղթում ընդգծվում է, որ ԵԱՏՄ պայմանագիրը ուղղակիորեն չի նախատեսում մեխանիզմ, որով անդամ պետությունները կարող են միակողմանիորեն կասեցնել պայմանագրի գործողությունը մեկ այլ անդամ պետության նկատմամբ։ Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը հղում են կատարում միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված նորմերին ու սկզբունքներին, մասնավորապես՝ 1969 թվականի Վիեննայի կոնվենցիային՝ միջազգային պայմանագրերի իրավունքի մասին։

Զեկույցի հեղինակների դիրքորոշմամբ՝ այդ իրավական հիմքերի շրջանակում չորս երկրները կարող են քննարկել համատեղ որոշման ընդունման հնարավորությունը՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի և միության իրավական համակարգի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ։ Փաստաթղթում նշվում է, որ նման որոշման գործողությունը կարող է պահպանվել մինչև Հայաստանում հանրաքվեի անցկացումը, որի ընթացքում կքննարկվի երկրի՝ ԵԱՏՄ-ին մասնակցությունը շարունակելու կամ Եվրամիությանն անդամակցելու հարցը։