Նորածնի կյանքը փրկել չի հաջողվել
Տեղեկություն է տարածվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը հոկտեմբերի 12-ին ծնված երեխան 4 օր անց մահացել է։
Radar Armenia-ի հաղորդմամբ, երեխան ծնվել է հղիության 26-րդ շաբաթում: Հղիության ընթացքում արձանագրվել է պտղի ներարգանդային աճի հապաղում: Չնայած հղիին ցուցաբերված անհրաժեշտ բժշկական օգնությանն ու թերապիային՝ դրական դինամիկա չի արձանագրվել, ինչի պատճառով բժիշկների կողմից իրականացվել է շտապ կեսարյան հատում:
«Ծնվելուց հետո երեխան գտնվել է արհեստական շնչառության ապարատի տակ, սակայն ծայրահեղ անհասության, էքստրեմալ ցածր քաշի և դեպքի կլինիկական ծանրության պատճառով, ցավոք, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Ծննդկանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, և նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Հարկ է նշել, որ խորը անհաս ծնված հիվանդ նորածինների ընդհանուր ապրելիությունը նույնիսկ բարձրակարգ նեոնատալ ինտենսիվ թերապիայի պայմաններում շատ ավելի ցածր է , քան հասուններինը, սակայն պտղի ներարգանդային աճի հապաղման և քաշը 1000 գրամից ցածր լինելու դեպքում, ապրելիության ցուցանիշը կտրուկ նվազում է՝ քանի որ օրգան-համակարգերը (հատկապես թոքերը) լինում են անհամեմատ ավելի թերի զարգացած»,- ասացին նախարարությունից:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում