Տիրանայում ցուցարարների և ոստիկանության միջև նոր բախումներ են տեղի ունեցել
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հոկտեմբերի 19-ին հակակառավարական ցույցերի մասնակիցների և ոստիկանության միջև նոր բախումներ են տեղի ունեցել։ Ցուցարարների մի մասը ոստիկանների ուղղությամբ քարեր, «Մոլոտովի կոկտեյլներ» և հրատեխնիկական միջոցներ է նետել, իսկ իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ։
Բախումները շարունակվել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Ցուցարարները նաև հրկիզել են աղբամաններ՝ դրանցով փակելով փողոցները։ Բողոքի ցույցերը շարունակվում են յոթերորդ օրը։ Մասնակիցների հիմնական պահանջը կառավարության և վարչապետ Էդի Ռամայի հրաժարականն է։ Ցույցեր և երթեր են անցկացվել նաև Լեժայում, Վլյորայում, Էլբասանում ու Շկոդերում։ Դպրոցականների և ուսանողների մի մասը բոյկոտել է դասերը։
Օրվա ընթացքում ցուցարարների մի խումբ ներխուժել է Տիրանայի վերաքննիչ դատարանի շենք՝ կոտրելով ապակիներն ու վնասելով մուտքը։ Այդ միջադեպի առնչությամբ ձերբակալվել է հինգ անձ, այդ թվում՝ մեկ անչափահաս, ևս 15-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)