Մեզ սպասվում է խաղ աշխարհի լավագույն թիմի դեմ
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի դեմ սպասվող արտագնա դիմակայության և փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի կատարած աշխատանքի մասին։
«Կարծում եմ՝ վաղը մեզ լուրջ փորձություն է սպասվում։ Ուզում եմ, որ թիմը վստահ խաղա՝ որպես կոլեկտիվ, որը հաղթել է վերջին 11 հանդիպումներում։ Մեզ սպասվում է խաղ թերևս վերջին երկու տարվա ընթացքում աշխարհի լավագույն թիմի դեմ։ Մեզ համար սա հիանալի հնարավորություն է։ Լուի՞ս Էնրիկեն… Նրա թիմը ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում, իսկ ինքը աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է։ Ինձ դուր է գալիս նրա ֆուտբոլիստների խաղի ինտենսիվությունը, այն, թե ինչպես են նրանք պրեսինգի դիմում, փոխվում դիրքերով և որքան ճկուն է նրանց համակարգը։ Նման մակարդակում նրանք պարզապես անհավանական են գործում։ Ֆանտաստիկ աշխատանք է կատարվել»,- Ֆլիկի խոսքերն են մեջբերում իսպանական լրատվամիջոցները։
Ասուլիսի ժամանակ լրագրողները խնդրել են գերմանացի մասնագետին համեմատել ՊՍԺ-ի դեմ սպասվող հանդիպման և հանգստյան օրերին կայանալիք Էլ Կլասիկոյի կարևորությունը։ «Միշտ կարևոր է հաջորդ հանդիպումը։ Այնպես որ, այս պահին դա վաղվա խաղն է ՊՍԺ-ի դեմ»,- եզրափակել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրի ՊՍԺ — «Բարսելոնա» կենտրոնական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 20-ին «Պարկ դե Պրենս» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
Փարիզյան ակումբը հաղթել է Չեմպիոնների լիգայի նախորդ երկու խաղարկություններում՝ եզրափակիչներում պարտության մատնելով համապատասխանաբար «Ինտերին» և «Արսենալին», իսկ «Բարսելոնան» 2026/27 մրցաշրջանում անցկացրած բոլոր 11 հանդիպումներում առայժմ միայն հաղթանակներ է տոնել։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում