Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Հոկտեմբերի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2986 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 78 ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 129 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 80 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 52, չամրակապված վարելու՝ 250, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 20, վարելու ընթացքում ծխելու՝ 534, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 208, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 125 և 1124 այլ իրավախախտում։ 20 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 58-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 24-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 19-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 100 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15456 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 201 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 302 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 400 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 67, չամրակապված վարելու՝ 3581, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 204, վարելու ընթացքում ծխելու՝ 963, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 849, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 276, արագության գերազանցման՝ 1921 և 5474 այլ իրավախախտում։ 154 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 720-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 365-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 114-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 15 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 41 անձ։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում