Լեւոն XIV-ը կոչ է արել ուխտավորներին հրաժարվել եսասիրական ձգտումներից և ամբողջությամբ նվիրվել Աստծուն ծառայելուն
Հռոմի պապ Լեւոն XIV-ը հայտարարել է, որ առաջիկայում աստիճանաբար կվերադառնա իր բնականոն գործունեությանը։ Այս մասին նա հայտնել է կիրակի օրը՝ վիրահատությունից հետո առաջին անգամ հրապարակայնորեն դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին։ 71-ամյա պոնտիֆիկոսը երեքշաբթի օրը վիրահատության է ենթարկվել, որի ընթացքում հեռացվել է նրա աջ թոքի ստորին բլիթը։
Վատիկանի Առաքելական պալատի պատուհանից դիմելով հավաքվածներին՝ Լեւոն XIV-ը շնորհակալություն է հայտնել աշխարհի տարբեր երկրներում իր ապաքինման համար աղոթող մարդկանց։ Նա նշել է, որ աստիճանաբար կվերադառնա իր սովորական աշխատանքային ռեժիմին։
«Հաղթահարելով այս դժվարին շրջանը՝ ես աստիճանաբար կվերսկսեմ իմ գործունեությունը՝ Աստծո օգնությամբ և ձեր աղոթքների շնորհիվ»,– ասել է Հռոմի պապը։
Շաբաթ օրը Հռոմի Ջեմելի հիվանդանոցից դուրս գրված պոնտիֆիկոսը կիրակի օրը ինքնուրույն մոտեցել է պալատի պատուհանին և անցկացրել հավատացյալների հետ իր ավանդական կիրակնօրյա հանդիպումը։ Ելույթի ընթացքում Լեւոն XIV-ը նաև կոչ է արել ուխտավորներին հրաժարվել եսասիրական ձգտումներից և ամբողջությամբ նվիրվել Աստծուն ծառայելուն։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)