Սերխիո Ռամոսը կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ավագ Սերխիո Ռամոսը կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն։ «Խետաֆեի» նախագահ Անխել Տորեսը հաստատել է, որ ակումբը կապ է հաստատել 40-ամյա կենտրոնական պաշտպանի եղբոր և գործակալ Ռենե Ռամոսի հետ՝ քննարկելով ազատ գործակալի կարգավիճակում գտնվող ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը։
Չնայած հնարավոր գործարքի շուրջ ստեղծված մեծ հնչեղությանը՝ Անխել Տորեսը Radio Nacional de España-ի և Sport-ի հետ զրույցում պարզաբանել է, որ այս պահին կենտրոնական պաշտպանի ձեռքբերումը թիմի սպորտային բաժնի գլխավոր առաջնահերթությունը չէ։ Գլխավոր մարզիչ Խոսե Բորդալասի տրամադրության տակ արդեն կա վեց կենտրոնական պաշտպան, ուստի մարզչական շտաբն առաջնահերթ է համարում եզրային հարձակվողների դիրքի ուժեղացումը։
«Դա կարող է տեղի ունենալ։ Մենք արդեն որոշ ժամանակ է՝ հետևում ենք այդ թեմային։ Սակայն դա մեր առաջնահերթությունը չէր․ գլխավոր նպատակը եզրային խաղացողներ ձեռք բերելն է։ Եթե ոչ հիմա, ապա գուցե հունվարին անդրադառնանք կենտրոնական պաշտպանի հարցին, բայց այս պահին այդ դիրքը մեզ մոտ լավ է համալրված»,- նշել է «Խետաֆեի» նախագահը՝ բաց թողնելով դռները աշխարհի չեմպիոնի հնարավոր տրանսֆերի համար, եթե կողմերը հասնեն համապատասխան պայմանավորվածության։
armsport.am

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում