Արտակարգ վայրէջք Սոֆիայում
Թել Ավիվից Վիեննա թռչող Austrian Airlines Airbus A320-ը կիրակի՝ հոկտեմբերի 18-ի երեկոյան, արտակարգ վայրէջք է կատարել Սոֆիայում։ Ավիաընկերությունը ավստրիական APA լրատվական գործակալությանը հաստատել է ռումբի մասին՝ սպառնալիքի լուրը՝ նշելով, որ «ինքնաթիռը ստուգվում է»։ Օդանավում եղել է 51 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։
Flightradar24-ի տվյալներով՝ ինքնաթիռը թռչում էր իր սովորական երթուղով, երբ կտրուկ շրջադարձ է կատարել և վայրէջք կատարել Սոֆիայում։ Երեք ժամ անց այն թռել է Վիեննա՝ այնտեղ ժամանելով հոկտեմբերի 19-ի գիշերը։
Լրատվամիջոցների, այդ թվում՝ բրիտանական Sky News հեռուստաալիքի հաղորդագրությունների համաձայն՝ «ռումբի սպառնալիք» է ստացվել, երբ ինքնաթիռը թռչում էր Բուլղարիայի վրայով։
Բուլղարիայի իշխանությունները հեռուստաալիքին հայտնել են, որ ինքնաթիռին Սոֆիայում վայրէջք կատարելուց առաջ ուղեկցել է Բուլղարիայի ռազմաօդային ուժերի կործանիչը։ Բոլոր ուղևորներն իջել են օդանավակայանում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)