Տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը
Հոկտեմբերի 6-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ։ Նախարար Միրզոյանը հանդես է եկել բացման խոսքով՝ անդրադառնալով բազմակողմ հարթակներում ՀՀ ներգրավածության առաջնահերթություններին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցության հարցերին և արտաքին քաղաքական օրակարգից բխող նախաձեռնություններին:
Նիստին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ վարչապետի աշխատակազմի, Երևանի քաղաքապետարանի և Մատենադարանի, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական և հիմնական ցանկերում և ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ՀՀ կողմից նոր գրանցումների նախաձեռնությունները, ինչպես նաև Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցման հայտերին, այդ տարվող ընթացիկ աշխատանքները:
Անդրադարձ է կատարվել մշակույթի և կրթության ոլորտում ՀՀ ակտիվ ներգրավածության ապահովմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ Ստեղծարար, Ուսումնառող քաղաքների ցանցերին ՀՀ քաղաքների անդամակցությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցում (ASPnet) մասնակցության ավելացմանը, ինչպես նաև այս բոլոր ուղղություններով նորարարական մոտեցումների ներդրման հարցերի: Մտքեր են փոխանակվել 2028-2029թթ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում հոբելյանների ներառման առաջարկությունների շուրջ:
Տարբեր ծրագրերի իրականացման առավելությունների քննարկման համատեքստում կարևորվել է դրանց վերաբերյալ ռազմավարական ընտրությունը նաև ՀՀ տնտեսական զարգացման և անմիջականորեն հանրային կյանքի վրա ազդեցության տեսանկյունից:
ՀՀ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդգծել է բնապահպանության և բնական ժառանգության պահպանման ոլորտների փոխկապակցվածությունը և այդ ուղղությամբ Հայաստանի՝ այդ թվում նաև՝ որպես COP17 համաժողով հյուրընկալող երկրի կողմից միջազգային համագործակցության զարգացման հնարավոր հեռանկարները: Ի թվիս այլ նախաձեռնությունների, անդրադարձ է կատարվել «Մարդը և կենսոլորտը» ծրագրի շրջանակներում համագործակցության ակտիվացմանը:
ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագիտական մարմիններում Հայաստանի ներկայացվածության ընդլայնման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքները և առկա ձեռքբերումները: Նախանշվել են ՀՀ համար առաջնահերթություն ներկայացնող ուղղություններով անելիքներն ու նախաձեռնությունները, այդ թվում՝ «Կրթությունը հանուն խաղաղության» տեսլականի շրջանակներում։
Նիստի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում հանձնաժողովի կառուցվածքային և մասնագիտական ներուժի շարունակական կատարելագործման հարցերի շուրջ՝ ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցության ընդլայնվող ուղղությունների:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում