Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ) Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ազատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ) Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներ Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ) Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ Ուիթքոֆ Հանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ) ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարք Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՆրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-ի
Քաղաքականություն

Նոր օրակարգ ընդդիմադիր դաշտում․ «արժանապատվության հեղափոխություն» «թավշյա հեղափոխության» փոխարեն

Հայաստանի ընդդիմադիր դաշտում միավորվելու և միասնական օրակարգով գործելու հերթական փորձն է արվել։ Հայտարարվել է նոր շարժում սկսելու մասին, որը «Սկզբունք» անվանումն է ստացել։ Նախաձեռնողները ներկայացրել են իրենց առաջիկա քայլերն ու  դրանց հաջորդականությունը։

Խորհրդարանական ընդդիմությունը մինչդեռ շարունակում է շարժվել իր օրակարգով և հայտարարում մեկ այլ նախաձեռնության չմիանալու որոշման մասին։ Այս դեպքում խոսքը Հայ առաքելական եկեղեցու շուրջը ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար Ազգային ժողովում ձևավորված քննիչ հանձնաժողովի մասին է: Այն ստեղծվել է իրավունքի ուժով՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով:

Ընդդիմադիր դաշտի հերթական միավորման նպատակ հետապնդող նորաստեղծ «Սկզբունք» շարժումը «թավշյա հեղափոխության» փոխարեն «արժանապատվության հեղափոխություն» է առաջարկում։ Այս պահին շարժման անդամներն են «Առաջ», «Զարկերակ» և «Նժար» քաղաքական միավորների առաջնորդները։ Նրանք հույս ունեն, որ շարժումը կմիավորի հարյուր հազարավոր մարդկանց։ Նախաձեռնության անհրաժեշտությունը հակիրճ ձևակերպում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը․  

«1991 թվականի անկախություն ձեռքբերումից ի վեր Հայաստանի Հանրապետությունն ունեցել է չորս իշխանություն։ Ցավոք նրանցից ոչ մեկը չկարողացավ կառուցել այն պետությունը, որի մասին երազում էին մեր նախնիները։ Բոլորը, առանց բացառության, թույլ տվեցին անուղղելի սխալներ»։

Նոր նախաձեռնությունը բովանդակությամբ մոտ է 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Բոլորին դեմ եմ» ինքնալուծարվող կուսակցության նախընտրական ծրագրին, որ հանրությանն էր ներկայացնում վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը։ Ընդամենը մի քանի ամիս առաջ՝ հունիսին, այս ծրագիրը ստացել էր ընտրողների ձայների ընդամենը 1,46 %-ը, կամ ծրագրին կողմ էր արտահայտվել 21․181 քաղաքացի։

«Սկզբունք»-ն այժմ փոխել է ժամկետները, բայց վերջնանպատակը մնում է նույնը։ Առաջին քայլով ձևավորելու են ժամանակավոր անցումային կառավարություն։ Այն գործելու է 360 օր և նախապատրաստելու է արտահերթ ընտրությունների անցկացումը։ «Սկզբունք» շարժման անդամները նախատեսում են առաջիկա երկու ամսում միավորված ընդդիմության հետ որոշել ժամանակավոր կառավարության կազմը և ներկայացնել այն հանրությանը։ Մինչև արտահերթ ընտրությունները սկզբունքային քաղաքական փոփոխություններ «Սկզբունք» շարժումը չի նախատեսում՝ հայտարարեց «Առաջ» շարժման ղեկավար Լևոն Չուկակլյանը․

«Ժամանակավոր կառավարությունը 360 օրվա ընթացքում կկատարի նախկինում ստորագրված բոլոր միջազգային պայմանագրերը, սակայն արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր չեն լինելու։ Ժամանակավոր կառավարությունը հանդես է գալիս խաղաղության օգտին։ Հայաստանի տարածքը երկրի միջազգայինորեն սահմանված սահմաններն են։ Ժամանակավոր կառավարությունը չի ստանալու մանդատ որոշելու մեր՝ ԵԱՏՄ–ից դուրս գալու կամ Եվրոպական միությանն անդամակցելու հարցը։ ՀԱՊԿ–ը ևս կմնա սառեցված, ինչպես որ կա։ 360 օր հետո կկազմակերպվեն նոր ընտրություններ, և նրանք, ովքեր կհաղթեն ընտրություններում, կգործեն իրենց նախընտրական ծրագրերի համաձայն»։

Նոր շարժումը միաժամանակ հայտարարում է Հայ առաքելական եկեղեցու ներքին կանոնադրությանը չմիջամտելու սկզբունքի մասին։

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների պատմության ընթացքում ընդդիմադիր ուժերը միավորվելու, միասնական ճակատով կամ դաշինքներով հանդես գալու բազմաթիվ փորձեր են արել։ Բայց ընդդիմադիր դաշտը երբեք չի կարողացել հասնել ամբողջական համախմբման  և միավորվել մեկ օրակարգի շուրջը։ Բացառություն չէին նաև 2026-ի խորհրդարանական ընտրությունները։ Միավորման առաջարկներն ու բանակցությունները շատ էին, բայց ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և երկու դաշինք։ «Սկզբունք»-ի առաջարկին քաղաքական դաշտի հիմնական խաղացողներն առայժմ չեն արձագանքել։

Խորհրդարանական ընդդիմությունն այս փուլում առաջնորդվում է իր օրակարգով։ ԱԺ-ում Հայ առաքելական եկեղեցու շուրջը ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով է ձևավորվել։ Այն, ըստ էության, ստեղծվել է  իրավունքի ուժով, քանի որ միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների ստորագրությունները բավարար են պահանջվող թիվը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդն ապահովելու համար։ Նախատեսվում է, որ քննիչ հանձնաժողովը կուսումնասիրի Եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա լուծման ուղիների մասին վարչապետի աշխատակազմի 74–էջանոց զեկույցը։ Փաստաթուղթը ներառում է 16 արձանագրում եկեղեցում առկա խնդիրների վերաբերյալ և առաջարկում է հինգ քայլից բաղկացած ճանապարհային քարտեզ։

«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» ընդդիմադիր խմբակցություններն արդեն որոշել են, որ չեն մասնակցի այդ աշխատանքին։ Քննիչ հանձնաժողովի հակասահմանադրականության և հակաօրինականության մասին ընդդիմադիրների պնդումներին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն արձագանքում է․

«Քննիչ հանձնաժողովը պետք է քննի զեկույցում առկա՝ հանրային հետաքրքրություն առաջացած փաստերի, եկեղեցու ֆինանսական թափանցիկության վերաբերյալ, եկեղեցու գույքի օգտագործման և առկայության վերաբերյալ, եկեղեցում տեղի ունեցող կրոնական ժողովների ուսումնասիրության վերաբերյալ հարցերը։ Կան հարցեր, որոնք իսկապես հանրային հետաքրքրություն են ներկայացնում և կան նաև զեկույցում զետեղված փաստեր, որոնց շուրջ, այո, քննիչ հանձնաժողովը ունի անելիք, աշխատանք և այդ մասով, ես կարծում եմ, որևէ հակասահմանադրական որևէ բան չկա»։

Քննիչ հանձնաժողովի կազմը դեռ հայտնի չէ։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը որոշում ունի, որ այն կգլխավորի Արման Եղոյանը։

Առաջարկվում է, որ 11 անդամներից 7-ը լինեն ՔՊ-ից, 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», 1-ը՝ «Հայաստան» դաշինքից։ Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի խորհրդարանի հերթական նիստում։

armradio.am