Ֆրանսիան կամային հաղթանակ տարավ, Իտալիան կրկին ուժեղ էր Թուրքիայից
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության A1-ին խմբի չորրորդ տուրում Ֆրանսիայի ազգային հավաքականը Ստադ դե Ֆրանսում հյուրընկալեց Բելգիայի ընտրանուն և կամային հաղթանակ տարավ 4-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց «կարմիր սատանաների» հարձակվող Դոդի Լուկեբակիոն։ Ֆրանսիացիները հավասարությունը վերականգնեցին 77-րդ րոպեին՝ Դեսիրե Դուեի խփած գնդակի շնորհիվ։ 81-րդ րոպեին Ռայան Շերկին առաջ մղեց դաշտի տերերին։ Խաղավերջում դուբլի հեղինակ դարձավ Մայքլ Օլիսեն, ով 60-րդ րոպեին էր խաղադաշտ դուրս եկել՝ փոխարինելով Ուսման Դեմբելեին։ Օլիսեն աչքի ընկավ 88-րդ և 90+1-րդ րոպեներին՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
Խմբի զուգահեռաբար ընթացող մյուս խաղում Իտալիայի հավաքականը սեփական հարկի տակ՝ Ռենատո Դելարա մարզադաշտում, 3-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Թուրքիայի նկատմամբ։ Իտալացիների կազմում հաշիվը 26-րդ րոպեին բացեց Ջանլուկա Սկամական։
Երկրորդ խաղակեսում՝ 61-րդ րոպեին, Թուրքիայի հավաքականից Սիմսիրը հավասարեցրեց հաշիվը։ Ընդամենը 3 րոպե անց՝ 64-րդ րոպեին, Ռիկարդո Կալաֆիորին կրկին առաջ մղեց իտալացիներին, իսկ 87-րդ րոպեին Պիո Էսպոզիտոն խփեց դաշտի տերերի երրորդ գնդակը։
armsport.am

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում