Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ոչ մի շանս չտանք Պուտինին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է Ռադայի պատգամավորներին, որոնք առաջարկել էին բանակցել Ռուսաստանի հետ։
«Մեր պետության շահերը չի կարելի զիջել ոչ մի պարագայում։ Չի կարելի ճկվել Պուտինի և Ռուսաստանի առջև, որովհետև Ուկրաինային կկոտրեն,- պատասխանել է Զելենսկին։ - Ես հասկանում եմ, որ այդ մարդկանցից հաստատ չի կախված բանակցային գործընթացը։ Ուստի Ուկրաինայի ժողովուրդը կարող է հանգիստ լինել։ Բայց, այնուամենայնիվ, խուճապ տարածել պետք չէ։ Առանց այն էլ հերիքում են բոլոր մարտահրավերները, հարվածները․․․
Քաոս ոչ ոքի պետք չէ։ Ռուսներն հենց դրան են ձգտում։
Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ոչ մի շանս չտանք Պուտինին։ Ոչ մի շանս ռուսներին՝ հավատալու, թե մենք այստեղ որևէ պառակտում ունենք։ Հավատալու՝ ա՛հ, տեսնո՞ւմ ես, միևնույն է, դա աշխատում է։ Դե եկեք էլի խփենք իրենց։ Տեսնո՞ւմ ես, նրանք արդեն սկսել են քանդվել։ Մենք պարզապես չենք կարող նման ուղերձ հղել»,- ասել է նա։
Վերջին շաբաթվա ընթացքում ուկրաինացի մի անգամից մի քանի քաղաքական գործիչներ հայտարարել են Ռուսաստանի հետ համաձայնության գալու անհրաժեշտության մասին:
Նրանցից «Եվրոպական համերաշխություն» կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել է, որ Ուկրաինան «պարտվում է պատերազմը» և «կորցնում է ահռելի թվով մարդկանց», և նա «սեփական փողեր չունի ոչ միայն պատերազմի ծախսերը հոգալու, այլ նույնիսկ երկրի գոյության համար»։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում