Բրազիլիայում նախագահական ընտրությունների արդյունքը կվճռվի երկրորդ փուլում։ Երկրի գործող նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան և նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի որդին՝ սենատոր Ֆլավիո Բոլսոնարոն, կպայքարեն նախագահի պաշտոնի համար։
Քվեաթերթիկների 98.64%-ի հաշվարկից հետո Ֆլավիո Բոլսոնարոն ստացել է ձայների 47.27%-ը, իսկ Լուլա դա Սիլվան՝ 44.88%-ը։ Այսպիսով, Բոլսոնարոն մոտ 2.4 տոկոսային կետով առաջ է գործող նախագահից։
Ընտրություններին մասնակցել է 12 թեկնածու։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանար ձայների առնվազն 50%-ը, սակայն նրանցից ոչ մեկը չի հաղթահարել այդ շեմը։ Երկրորդ փուլը նախատեսված է հոկտեմբերի 25-ին։
Բրազիլիայի էլեկտրոնային քվեարկության համակարգը քվեաթերթիկների մեծ մասը հաշվարկել է մի քանի ժամվա ընթացքում։
Նախընտրական հարցումները մեծ մասում գործող նախագահը փոքր առավելություն ուներ: Հարցվածների մի զգալի մասը դեռևս չէր կողմնորոշվել իր ընտրության հարցում։
Լուլա դա Սիլվան ընտրությունների արդյունքն անսպասելի է համարել։
«Խոստովանում եմ, որ համոզված էի՝ կհաղթեմ առաջին փուլում։ Խաղը նոր է սկսվում։ Մենք ունենք լրացուցիչ ժամանակ, և այս լրացուցիչ ժամանակում մենք կհաղթենք բրազիլացի ժողովրդին»,- հայտարարել է նա։
Ֆլավիո Բոլսոնարոն, իր հերթին, գոհունակություն է հայտնել առաջին փուլի արդյունքներից։
«Ես շատ գոհ եմ այն իրական հնարավորությունից, որ երեք շաբաթից Բրազիլիան կունենա վերջնական պատասխան՝ ընտրելով ժամանակակից կառավարություն»,- նրա խոսքերը մեջբերում է AFP-ն։
Նախորդ նախագահական ընտրություններում Լուլա դա Սիլվան նեղ տարբերությամբ հաղթել էր Ժաիր Բոլսոնարոյին։
Ընտրություններից հետո Բոլսոնարոյի հազարավոր կողմնակիցներ ներխուժել էին Բրազիլիայի խորհրդարան և պետական այլ կառույցներ։ Հետագայում նախկին նախագահը մեղավոր էր ճանաչվել հեղաշրջման փորձի համար և դատապարտվել 27 տարվա ազատազրկման։
Բրազիլիայում նախագահական ընտրությունների արդյունքները կվճռվեն երկրորդ փուլում․ Ֆլավիո Բոլսոնարոն առաջ է Լուլայից


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...