Ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք է բացահայտվել (տեսանյութ)
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել էին ավտոմեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ հաղորդումներ, որոնք ունեին մեկ ընդհանրություն՝ բոլոր դեպքերում մեքենաներին թողել էին գրառումներ։ Տարել էին հաշվառման համարանիշներ, կողային հայելիների ապակիներ, մի դեպքում էլ՝ անիվի պաշտպանիչ պատյան։
Ձեռնարկած միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները պարզել են գողությունները կատարած անձանց ինքնությունը։ Թեև բոլոր դեպքերում ձեռագիրը գրեթե նույնն էր՝ պարզվեց, որ կատարողները տարբեր են։
«Արաբկիրի բաժնում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում վերջիններս հայտնաբերվել են, ներկայացվել Արաբկիրի բաժին: Այնուհետև կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են նախաքննական մարմնին»,- նշել է ՆԳՆ ՀՈԳՎ Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկան Կարեն Հովհաննիսյանը։
Ներկայացվածներից Երևանի բնակիչ 43-ամյա տղամարդը երեք ավտոմեքենաներից հափշտակել էր հաշվառման համարանիշներ, իսկ 27-ամյա կինն ու 37-ամյա տղամարդը գողացել էին համարանիշներ և անիվի պաշտպանիչ պատյան։
Նախաքննությունները շարունակվում են։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում