Տոկաևը առաջարկել է ստեղծել ղազախա-գերմանական ներդրումային-ֆինանսական հարթակ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է ստեղծել ղազախա-գերմանական ներդրումային-ֆինանսական հարթակ, որը պետք է միավորի գերմանական և եվրոպական կապիտալը ղազախական համաֆինանսավորման և ռիսկերի բաշխման մեխանիզմների հետ: Այդ մասին Տոկաևը հայտարարել է Գերմանական տնտեսական ընկերակցությունների և ֆինանսական ինստիտուտների ղեկավարների հետ հանդիպմանը:
Գերմանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ Տոկաևին ընդունել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը: Քննարկումների օրակարգում են էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում գերմանա-ղազախական գործընկերության ընդլայնումը, տարածաշրջանային համագործակցությունը և միջազգային անվտանգությունը:
Ավելի վաղ Տոկաևը հանդիպել էր Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ: Ղազախստանի նախագահը նշել է, որ Բեռլինը Եվրոպայում Աստանայի առանցքային ռազմավարական գործընկերն է: Նրա խոսքով՝ երկու երկրների համագործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության, հարգանքի և ընդհանուր շահերի վրա:
Շտայնմայերն իր հերթին ընդգծել է Տոկաևի ներդրումը երկկողմ համագործակցության զարգացման գործում: Գերմանիայի նախագահը վստահություն է հայտնել, որ Տակաևի այցը լրացուցիչ խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում