Մոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. Moldpres
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն սեպտեմբերի 24-ին դատապարտել է Ուկրաինայի դեմ իրականացված զանգվածային հարձակման ընթացքում ռուսական չորս անօդաչու թռչող սարքի կողմից Մոլդովայի Հանրապետության օդային տարածքի խախտումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը։
Նախագահը միջադեպը որակել է որպես Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքների լրացուցիչ տարածում դեպի Մոլդովայի Հանրապետություն։ «Այս առավոտ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զանգվածային հարձակումը կրկին հասավ Մոլդովա. ռուսական չորս անօդաչու թռչող սարք խախտեց մեր օդային տարածքը, և առնվազն մեկը պայթեց հյուսիսում», - գրել է պետության ղեկավարը X հարթակում։
Սանդուն դատապարտել է Ռուսաստանի սանձազերծած պատերազմը և ընդգծել, որ այն վտանգ է ներկայացնում եվրոպական անվտանգության համար։ «Ռուսաստանի պատերազմը վտանգի տակ է դնում ամբողջ Եվրոպան։ Մենք դատապարտում ենք այս պատերազմը և սատարում ենք Ուկրաինային», - ասել է նախագահը։
Ոստիկանությունը հայտնել էր, որ պայթյունների նման բարձր ձայներ են լսվել Թոլդանեստի և Ֆլորեշտի շրջաններում։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում