Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը
«Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը, որն անցկացվում է Festivally Yours! խորագրով, տեղի կունենա հոկտեմբերի 1-8-ը Երևանում։ Փառատոնին կմասնակցի ավելի քան 200 ստեղծագործող Չինաստանից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Չեխիայից, Պորտուգալիայից, Ռումինիայից, ՌԴ-ից, Նիդերլանդներից և այլ երկրներից։
Առաջին անգամ տարածաշրջանում կմեկնարկի HFPAM (High Fest Performing Arts Market) կատարողական արվեստների միջազգային տարածաշրջանային շուկան, որի շրջանակում նախատեսվում է հյուրընկալել մինչև 30 արտասահմանյան փորձագետի, միջազգային փառատոնների ղեկավարների և ներկայացուցիչների։ Եռօրյա ծրագրին կմասնակցեն նաև հայկական մի շարք թատրոնների ներկայացուցիչներ՝ հնարավորություն ունենալով միջազգային մասնագետներին ներկայացնել իրենց գործունեությունն ու նախագծերը։
Այս տարվա ծրագրում ներառված են արտասահմանյան ներկայացումներ, ինչպիսիք են Լուկա Պիալլինի ընկերության «Տիեզերական ճամփորդություն»-ը (Իտալիա), Գասպար և պարողներ պարային ընկերության «Պոթոս»-ը (ԱՄՆ), Ազգերի պետական թատրոնի «Մեկ լուսանկարի պատմություն»-ը (ՌԴ), (Րի)բութ թատրոնի «Հակամշակույթի համառոտ պատմությունը»-ը (Պորտուգալիա) և այլն։
Փառատոնի մեկնարկը կտրվի Լուկա Պիալլինի ընկերության (Իտալիա) «Տիեզերական ճամփորդություն» բացօթյա ներկայացմամբ։
«Հայ ֆեստ» կատարողական արվեստների միջազգային փառատոնն ընդգրկված է «EFFA» եվրոպական փառատոնների ասոցիացիայի 24 լավագույնների ցանկում։
Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում