Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Սպորտ

Մանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերեն

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, ռուսական «Ռոդինայի» հարձակվող Արթուր Ղարիբյանը ՀՖՖ մամուլի ծառայությանը տված հարցազրույցում պատմել է իր անցած ուղու, մանկության տարիների, կարիերայի դժվարությունների և հայկական ընտրանին ընտրելու որոշման մասին։

Հայկական արմատների և ֆուտբոլային առաջին քայլերի մասին

Անդրադառնալով մանկությանն ու ֆուտբոլ մուտք գործելուն՝ Ղարիբյանը պատմել է, թե ինչպես է ընտանիքը տեղափոխվել Ռուսաստան, և որքան կարևոր է եղել մայրենի լեզվի իմացությունը. «Ծնողներս 25 տարի առաջ տեղափոխվել են Մոսկվա: Հայրս այնտեղ աշխատանք գտավ, իսկ ես արդեն ծնվեցի և մեծացա Մոսկվայում:

Մանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերեն, որպեսզի հիմա կարողանամ ազատ շփվել ձեզ հետ: Գրեթե մեկ-երկու տարին մեկ գալիս էինք տատիկիս տուն: Այստեղ ինձ շատ լավ եմ զգում, որովհետև սիրում եմ այն ամենը, ինչ կապված է հայրենիքիս հետ:

Փոքր ժամանակ բավականին չարաճճի երեխա էի: Չորս տարի լողով եմ զբաղվել, և նոր միայն եկել եմ ֆուտբոլ: Հայրս միշտ շատ է սիրել այս մարզաձևը, և հենց դա էլ պատճառ դարձավ, որ ընտրեմ ֆուտբոլը: Բավականին ուշ եմ սկսել՝ տասը տարեկան էի, երբ առաջին անգամ հաճախեցի պարապմունքների»:

Դժվարությունների և մոր որոշիչ խորհրդի մասին

Հարձակվողը հիշել է նաև «Ռոդինայի» համակարգում անցկացրած բարդ տարիներն ու այն ծանր պարտությունը, որից հետո մոր խոսքերը նրան հետ են պահել ֆուտբոլը թողնելու մտքից. «Ամենադժվար փուլն ակադեմիա հաճախելն էր: Տասնչորսից մինչև տասնինը տարեկան հասակում, քանի դեռ չէի տեղափոխվել Մոսկվա և մեքենա չունեինք, մարզումների հասնելու համար ամեն օր մեկուկես ժամ ճանապարհ էի անցնում:

Տասնհինգ տարեկանում մեր թիմով խաղացինք, վատ հանդիպում անցկացրինք և պարտվեցինք 2-6 հաշվով: Այդ պարտությունից հետո մտածում էի այլևս չզբաղվել ֆուտբոլով, սակայն մայրս ինձ սթափեցրեց՝ ասելով. «Հանգստացի՛ր և խաղա՛ այնքան ուժեղ, որքան կարող ես. ամեն ինչ անպայման կստացվի»: Ես հասկացա, որ հետդարձի ճանապարհ չկա: Մինչ այդ այնքան էլ տաղանդավոր չէի, պետք էր շատ աշխատել, և մինչև հիմա էլ ինձ համար ամենակարևորն աշխատանքն է»։

Ռուսաստանի և Հայաստանի միջև ընտրության ու նպատակների մասին

Խոսելով ազգային ընտրանու մասին՝ Ղարիբյանն ընդգծել է, որ դեռ մանկուց հստակ որոշել էր խաղալ Հայաստանի հավաքականում, և այժմ մեծ նպատակներ ունի առաջիկա խաղերում. «Առաջին մարզիչներս ինձ հարցրել էին՝ Ռուսաստանի՞, թե՞ Հայաստանի հավաքականում եմ ուզում հանդես գալ: Դեռ տասը տարեկանում վստահ ասել էի, որ ուզում եմ խաղալ Հայաստանի համար, տատիկս էլ միշտ նույնն էր կրկնում: Շնորհակալ եմ գլխավոր մարզչին՝ ինձ ընտրելու և հրավիրելու համար: Անկեղծ ասած, վերջին օրերին չէի սպասում հրավերի: Թե ինչ է ինձ համար նշանակում լինել ազգային հավաքականում՝ խոսքերն ավելորդ են: Չգիտեմ՝ կարո՞ղ է արդյոք ավելի մեծ զգացողություն լինել, քան քո երկրի հավաքականը ներկայացնելը: Ինձ համար ամենակարևոր գոլը հաջորդն է. առաջիկա խաղում մրցելու ենք Լատվիայի դեմ, և ես պետք է գոլ խփեմ»:

Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է Ազգերի լիգայի C լիգայի C2 խմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականները։ Ղարիբյանն իր սպասվող նորամուտի խաղում աչքի ընկնելու հնարավորություն կունենա հենց Լատվիայի դեմ առաջիկա հանդիպման ժամանակ։

armsport.am