Աշխարհի առաջնությանն ընդառաջ ռուս մարմնամարզիկները դեռ վիզա չեն ստացել
Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի անդամները դեռևս վիզա չեն ստացել Նիդերլանդներում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար. ТАСС-ին հայտնել են ՌԴ մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
«Ռուսաստանի գեղասպորտային մարմնամարզության հավաքականը դեռևս վիզա չի ստացել հոկտեմբերի 17-ից 25-ը Ռոտերդամում անցկացվելիք աշխարհի առաջնության համար։ Ներկայումս սպասում ենք Նիդերլանդների դեսպանատուն փաստաթղթեր ներկայացնելու հնարավորության վերաբերյալ վիզային կենտրոնի ծանուցմանը։ Ֆեդերացիան աջակցության համար դիմել է աշխարհի առաջնության կազմկոմիտեին և իրավիճակի մասին տեղեկացրել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիային», - ТАСС-ին հայտնել են ֆեդերացիայից։
Ռոտերդամում աշխարհի առաջնությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ից 25-ը։ Տղամարդկանց և կանանց թիմային մրցումների արդյունքներով առաջին երեք տեղերը զբաղեցրած հավաքականները կստանան ուղեգրեր դեպի ԱՄՆ-ում կայանալիք 2028 թվականի Օլիմպիական խաղեր։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում