Բալկանյան թիմին խիտ և բարդ օրացույց է սպասվում
Ազգերի լիգայի նոր խաղարկության մեկնարկին ընդառաջ, որտեղ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է C լիգայում, մեր գլխավոր մրցակիցներից մեկի՝ Չեռնոգորիայի ճամբարում ակտիվ նախապատրաստական փուլ է: Չնայած թղթի վրա բալկանյան թիմը համարվում է խմբի ֆավորիտը, նրանք չեն շտապում թերագնահատել մեր ընտրանուն:
Խմբում ընդգրկված թիմերից Չեռնոգորիան ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ունի ամենաբարձր վարկանիշը՝ զբաղեցնելով 80-րդ հորիզոնականը: Մեր հավաքականը 107-րդն է, իսկ Կիպրոսն ու Լատվիան զբաղեցնում են համապատասխանաբար 124-րդ և 137-րդ տեղերը: Այնուամենայնիվ, չեռնոգորացիները գիտակցում են, որ միայն վարկանիշով խաղեր չեն շահվում:
Խոսելով այն մասին, թե արդյոք Չեռնոգորիան բացահայտ ֆավորիտ է Հայաստանի ու խմբի մյուս մրցակիցների նկատմամբ, Կազանի «Ռուբինի» և Չեռնոգորիայի հավաքականի առանցքային պաշտպան Իգոր Վույաչիչը նշել է, որ թվերը խաղադաշտում ոչինչ չեն որոշում. «Դա ընդամենը վիճակագրություն և հաշվարկ է։ Խաղադաշտը միակ չափանիշն է։ Մենք պետք է լինենք առավելագույնս կենտրոնացած և ագրեսիվ, պայքարենք յուրաքանչյուր գնդակի համար։ Վազք և միայն վազք՝ սա է միակ ճանապարհը, որով կարող ենք արդյունքի հասնել»,- պաշտպանի խոսքն է մեջբերում Vijesti-ն։
Հայաստանի և Չեռնոգորիայի հավաքականների միջև հանդիպումը սեպտեմբերի 28-ին է, ժ.20։00-ին։
armsport.am

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում