Ընտրելը հեշտ է, քանի որ ես այնքան էլ շատ գոլեր չեմ խփել
Կատալոնական Sport պարբերականի անցկացրած կարճ հարցման ժամանակ Բարսելոնայի և Մադրիդի Ռեալի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուին հարցրել են, թե որ մարզադաշտերն են իրեն տպավորել իրենց մթնոլորտով և դարձել ամենասիրելին։
Այն հարցին, թե որ արենան է նրան ամենաշատը հիացրել աշխարհում, պորտուգալացին նշել է Լիվերպուլի մարզադաշտը։ Այնուհետև Ֆիգուին խնդրել են առանձնացնել իր սիրելի և ամենատպավորիչ մթնոլորտն ունեցող մարզադաշտը Իսպանիայում։ Նա բացառել է Բարսելոնայի և Ռեալի մարզադաշտերն ու պատասխանել. «Հավանաբար, Սան Մամեսը»։
Ֆիգուից հետաքրքրվել են նաև, թե իր կարիերայի որ գոլն է համարում լավագույնը։ «Ընտրելը հեշտ է, քանի որ ես այնքան էլ շատ գոլեր չեմ խփել։ Ընտրում եմ այն գնդակը, որը խփել եմ Անգլիայի հավաքականի դեմ խաղում՝ Եվրոպայի առաջնության ժամանակ»։
Լուիշ Ֆիգուն կարիերան ավարտել է 2009 թվականին՝ որպես Միլանի Ինտերի խաղացող։ Նա պաշտպանել է նաև պորտուգալական Սպորտինգի, Բարսելոնայի և Մադրիդի Ռեալի գույները։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում