Մենք Զիդանի հետ չենք զրուցել, ուստի դա ինձ համար անակնկալ էր
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի՝ Ֆրանսիայի ազգային հավաքական չհրավիրվելու փաստին՝ մեկնաբանելով Զինեդին Զիդանի կայացրած որոշումը։
«Ես որևէ կերպ չեմ ազդել Չուամենիին հավաքական չհրավիրելու որոշման վրա։ Մենք Զիդանի հետ չենք զրուցել, ուստի դա ինձ համար անակնկալ էր։ Միևնույն ժամանակ, նրանք շփվել են և որոշել, որ այս պահին նրա համար լավագույն տարբերակը լրացուցիչ ժամանակ ստանալն է՝ նախամրցաշրջանային հատվածում բաց թողածը լրացնելու համար։ Մարզիչը նրան ասել է, որ ապագայում հույսեր է կապում նրա հետ, և նրանք համաձայնության են եկել հենց այս տարբերակի շուրջ»,- նշել է պորտուգալացի մասնագետը։
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում ֆրանսիացիներն իրենց առաջիկա հանդիպումները կանցկացնեն սեպտեմբերի 25-ին և 28-ին՝ համապատասխանաբար մրցելով Թուրքիայի և Բելգիայի ազգային ընտրանիների դեմ։
armsport.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել են 25 տարվա ազատազրկման
«Մեղրատոն 2026». փեթակն ու արհեստական բանականությունը՝ Երևանի «Երազ» այգում
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)
Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան