ՌԴ Ստերլիտամակ քաղաքում հրդեհ է առեւտրային համալիրում
Հրշեջները մարում են Ստերլիտամակի «Սոլնեչնի» առեւտրային-սպասարկման համալիրի երկրորդ հարկում բռնկված հրդեհը, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ «Նախնական տվյալներով՝ տուժել է յոթ մարդ, որոնցից երեքը զոհվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ փրկարարները այրվող շենքից տարհանել են 17 մարդու։ ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ նախնական տվյալներով՝ հրդեհի մակերեսը կազմում է 2,1 հազար քառակուսի մետր։
Նախարարությունից հավելել են, շենքի բարդ հատակագծով եւ կառուցվածքային առանձնահատկություններով պայմանավորված, հրդեհի մարման աշխատանքները բարդանում են։
Հրդեհի մարմանը ներգրավվել է 47 մարդ եւ 16 միավոր տեխնիկա։
«Осторожно, новости/Զուշացեք, լուրեր են» թելեգրամյան ալիքին ականատեսները պատմել են, որ «Սոլնեչնի» առեւտրի կենտրոնում հրդեհը սկսվել է մոտավորապես ժամը 13։00-ին։
«Եթե նրանք ժամանակին ժամանեին, գուցե նման բան չլիներ։ Միայն կես ժամ անց եկան։ Բացի այդ, չկարողացան բարձրացնել իրենց փողրակները»,- պատմել է «Սոլնեչնի» առեւտրի կենտրոնում հագուստի խանութ ղեկավարող կինը։
Մյուս ականատեսները առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհը Ստերլիտամակի համար «աղետ» են անվանել, քանի որ, նրանց խոսքով, այնտեղ էր գնում «ողջ քաղաքը»։
«Սոլնեչնի»-ի առաջին հարկում վաճառվում են սննդամթերք՝ մրգեր, բանջարեղեն, ձուկ, ընկույզ, հրուշակեղեն, իսկ երկրորդ հարկում՝ հագուստ եւ կոշիկ։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում