ՆԳ նախարարությունը ներդնում է կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել (տեսանյութ)
ՆԳ նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ներդնել ոստիկանության և փրկարար ծառայության համար մասնագիտական կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել։
Գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում այն երիտասարդները, որոնք դեռևս հանրակրթությունն ավարտելու փուլում գիտակցված ընտրությամբ ցանկանում են իրենց մասնագիտական ապագան կապել ոստիկանության կամ փրկարար ծառայության հետ, չեն կարող անմիջապես ընտրել այդ ոլորտների համար նախատեսված մասնագիտական կրթական ուղին։ Սա սահմանափակում է պետության հնարավորությունը՝ վաղ փուլում բացահայտելու, ներգրավելու և նպատակային կրթություն տրամադրելու ոլորտի նկատմամբ հետաքրքրված, մոտիվացված և համապատասխան ներուժ ունեցող երիտասարդներին։
Առաջարկվող կարգավորումների նպատակն է ձևավորել այնպիսի համակարգ, որի արդյունքում երիտասարդների համար ոստիկանության և փրկարար ծառայության ոլորտը կդառնա գրավիչ մասնագիտական ընտրություն՝ զարգացման և երկարաժամկետ կարիերայի հստակ հեռանկարով։ Փոփոխությունը միաժամանակ հնարավորություն կտա ոչ միայն համալրել համակարգի կադրային կարիքները, այլև ձևավորել ներքին գործերի համակարգի մասնագիտական և ղեկավար նոր սերունդ։
Պետական պատվերի շրջանակում տրամադրվող կրթությունն այս մոդելով հանդես կգա ոչ միայն որպես կրթական հնարավորություն, այլև որպես հետագա մասնագիտական ծառայության և ծառայողական կարիերայի ձևավորման նախապատրաստական փուլ։
Միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած անձինք կնշանակվեն ոստիկանության կամ փրկարար ծառայության միջին խմբի պաշտոններում՝ ՆԳՆ-ում կամ ենթակա պետական մարմիններում անընդմեջ 10 տարի ծառայելու պայմանով։
Միաժամանակ ներդրվում է մասնագիտական և ծառայողական առաջխաղացման հստակ, փուլային և կանխատեսելի մեխանիզմ։
Նախագծով նախատեսվում է նաև, որ ուսման և անընդմեջ ծառայության ժամանակահատվածում պետության առջև ստանձնած պարտավորություններն ամբողջ ծավալով կատարած անձանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված՝ պետությանն ու հասարակությանը այլընտրանքային եղանակով երկարաժամկետ ծառայելու միջոցով։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում