Թիմում ակնհայտ թերություններ կան, իսկ խաղադաշտում հստակ գաղափարներ չեն երևում
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Կլոդ Մակելելեն կոշտ քննադատության է ենթարկել իր նախկին թիմին Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում «Ատլետիկոյից» կրած պարտությունից (1-2) հետո:
Հիշեցնենք, որ մադրիդյան դերբին կայացել էր Մետրոպոլիտանո մարզադաշտում, իսկ հանդիպման գլխավոր մրցավարն էր Միգել Անխել Օրտիս Արիասը։
Ինչպես փոխանցում է իսպանական AS պարբերականը, ֆրանսիացի նախկին կիսապաշտպանը հորդորել է մեղավորներ չփնտրել մրցավարական անձնակազմում, քանի որ բուն խնդիրը խորքային է և գտնվում է թիմի ներսում։ «Պետք չէ մրցավարներից քավության նոխազ դարձնելլ: Խաղացողների, ինչպես նաև ֆուտբոլիստների ու մարզչի միջև փոխըմբռնում չկա։ Մոուրինյուն պետք է զրուցի նրանց հետ: Թիմ պարզապես չկա, խաղային պլան՝ նույնպես: Բացարձակ ոչինչ չկա։ Մենք պետք է ավելին պահանջենք նրանցից: Խնդիրը մրցավարը չէ. թիմում ակնհայտ թերություններ կան, իսկ խաղադաշտում հստակ գաղափարներ չեն երևում»,- ընդգծել է Մակելելեն։
Մադրիդյան դերբիում կրած պարտությունից հետո «արքայական» ակումբը բարդացրել է իր դրությունը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։ Այս պահին «Ռեալը» վաստակած 15 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով արդեն 6 միավորով։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում