Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)
Բնակարանային գողությունների վերաբերյալ առաջին երկու հաղորդունմները Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին դեռևս մայիսի 29-ին։ Երկուսն էլ կատարվել էին Արմավիրի մարզի Պտղունք գյուղում, երբ հարսանյաց հանդեսի մասնակից բնակիչները բացակայել էին տնից։ Երկու դեպքում էլ հարմարեցված գործիքով բացել էին առանձնատան պատուհանը և ննջարաններից գողացել ոսկեղեն ու գումար։
Մինչ քրեական ոստիկանները ձեռնարկում էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նման մի դեպք էլ գրանցվեց հունիսի 14-ին։ Այս անգամ օգտվելով կնունքի արարողությանը մասնակցող բնակիչների բացակայությունից՝ բացել էին Էջմիածնի առանձնատներից մեկի պատուհանն ու գողացել ոսկյա զարդեր։
Երեք դեպքով էլ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էին քրեական վարույթներ, իսկ վարկածը, որ բոլոր դեպքերում գործող անձը կամ անձինք նույնն են՝ հաստատվեց ավելի ուշ։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվեց, որ բնակարանային երեք գողությունն էլ կատարել է Նոր Արմավիր գյուղի 48-ամյա բնակիչը։
Նա կալանավորվել է։ Ձեռնարկվում են միջոցներ գողոնը հայտնաբերելու և դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում