Հունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերը
Հունգարիայի նոր կառավարությունը՝ Պետեր Մադյարի գլխավորությամբ, պատրաստ կլինի հրաժարվելու ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերը՝ այն ժամկետը, որը Եվրոպական միության կողմից սահմանվել է այդ նպատակին հասնելու համար։ Այդ մասին Telex առցանց հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Իշտվան Կապիտանը։
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Հունգարիան կարող է դադարեցնել Ռուսաստանից խողովակաշարային գազի մատակարարումները մինչև հաջորդ տարվա հոկտեմբերը, ինչպես դա պահանջում է Բրյուսելը, Կապիտանը հայտնել է, որ ակտիվ բանակցություններ են ընթանում հարևան երկրների, ներառյալ Ռումինիայի և այն ընկերությունների հետ, որոնք հեղուկացված բնական գազ (ՀԲԳ) են մատակարարում շուկային։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ ենթակառուցվածք, այսինքն՝ անդրսահմանային գազատարներ, նույնպես գոյություն ունեն։ «Այսպիսով, գազի մատակարարումները Հունգարիային, ներկրման երթուղիների գերազանց ենթակառուցվածքի և զանազան աղբյուրների առկայության շնորհիվ, հաջորդ տարվա հոկտեմբերի համար երաշխավորված են։ Եթե իրավիճակը զարգանա այնպես, ինչպես սպասվում է այժմ, Հունգարիայի գազի պահանջները կարող են և կբավարարվեն այլ աղբյուրների հաշվին։ Այնուամենայնիվ, անշուշտ, դեռ պետք է տեսնել՝ կառաջանա արդյոք դրա անհրաժեշտությունը, քանի որ վաղօրոք կանխատեսել իրադարձությունների զարգացումը բարդ է», - ասել է հունգարացի նախարարը:


















































Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Ավստրիան մերժել է Իրանի փոխնախագահի մուտքը Վիեննա՝ մասնակցելու ԱԷՄԳ-ի համաժողովին
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին