Վստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքով
Կառավարման համակարգը մշտապես բարձրակարգ մասնագետների կարիք է ունեցել, և այս խնդիրը սրվել է հեղափոխությունից հետո, որովհետև համակարգում աշխատանքի տրամաբանությունը արմատապես փոխվել է, համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել, և նոր պայմաններում մոտիվացիոն համակարգերն ու շղթաները ամբողջությամբ փոխվել են: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությանն առնչվող որոշման նախագծին:
Ըստ պատգամավորի՝ բարձրակարգ մասնագետները, որոնք գուցե հեղափոխությունից հետո մոտիվացված էին մտնելու պետական կառավարման համակարգ, նրանց համար պետական աշխատավարձը ոչ հետաքրքիր էր:
«Մենք կառավարման ղեկին ենք 8 տարի, և 8 տարի հետո այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է: Ես ողջունում են Կառավարության որոշումը, վստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքով»,- ասաց պատգամավորը՝ միաժամանակ հիշեցնելով, որ ՏՏ ոլորտում և բանկային համակարգում աշխատավարձերը բավականին բարձր են:
Ինչ վերաբերում է աշխատավարձից հետո պարգևավճար տրամադրելուն, Էդուարդ Աղաջանյանը նկատեց. «Վստահ չեմ, որ բարձրացումից հետո պարգևավճարի տրամադրում կլինի: Ինչքանով տեղյակ եմ, խոսքն աշխատավարձերի բարձրացման մասին է»:
Հիշեցնենք, որ Կառավարությունը սեպտեմբերի 17-ին հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Ըստ այդմ՝ նախատեսվում է պետական մարմիններում վարձատրության հիմնական պաշտոնային գործակիցները վերանայել։ Օրենսդրական փաթեթը գործողության մեջ կդրվի 2027 թվականի հունվարի 1-ից:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...