Նա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ է
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին՝ ընդգծելով պորտուգալացի մասնագետի բացառիկ խելքն ու առաջնորդի որակները։
«Ինձ համար Մոուրինյոն յուրահատուկ մարդ է։ Նա իմ կյանքում հանդիպած ամենախելացի անձնավորություններից մեկն է։ Նա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ է»,- Մբապեի խոսքերն է մեջբերում իսպանական AS պարբերականը։
Մոուրինյուն մադրիդյան ակումբի ղեկը ստանձնել է այս տարվա հունիսին։ 63-ամյա մասնագետի հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Իսպանիայի Լա լիգայի մեկնարկային 6 տուրերից հետո «արքայական» ակումբը վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ ընդամենը 3 միավորով զիջելով առաջատար «Բարսելոնային»։
«Յուրահատուկը» նախկինում ևս մարզել է «Ռեալը». 2010-ից 2013 թվականներին նրա գլխավորությամբ թիմը նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև դարձել երկրի Գավաթակիր և Սուպերգավաթակիր։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում