Մարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորեն
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը խոստովանել է, որ Իսպանիայում բազմիցս բախվել է ռասիզմի դրսևորումների։
«Այո՛, հազարավոր անգամներ։ Մարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորեն՝ երբեմն նույնիսկ չգիտակցելով դա։ Լինում են շատ մեկնաբանություններ, հայացքներ, իրավիճակներ, որոնք ռասիստական բնույթ ունեն, թեև մարդիկ դա չեն հասկանում։ Ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ դա ոչ թե նորմա է համարվում, քանի որ սխալ երևույթը չի կարող նորմա լինել, այլ պարզապես քեզ չի նյարդայնացնում։
Օրինակ վերցնենք «Բեռնաբեուի» հայտնի տեսանյութը, որտեղ ինձ ու Ռաֆինյայի հասցեին ամեն ինչ գոռում էին, իսկ մարդիկ զարմանում էին իմ արձագանքից։ Ի վերջո, եթե այդ մարդն ինձ սևամորթ է անվանում, ինձ դա բացարձակ չի վիրավորում։ Ես սևամորթ եմ և այլ գույնի չեմ։ Այլ հարց է՝ դա ճիշտ է, թե սխալ, որովհետև նա դա ասում է արհամարհական տոնով։ Դա սխալ է, բայց ես, լինելով ֆուտբոլիստ, չեմ պատրաստվում բարկանալ մի մարդու վրա, ով վճարել է տոմսի համար, որպեսզի գա ու նայի իմ խաղը, իսկ հետո անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում»,- 19-ամյա իսպանացու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Յամալն անդրադարձել է 2024 թվականի հոկտեմբերի 26-ին «Սանտիագո Բեռնաբեուում» կայացած Էլ Կլասիկոյի ժամանակ գրանցված միջադեպին։ Գոլը տոնելիս նա և Ռաֆինյան դարձել էին մադրիդյան տրիբունաներից հնչող ռասիստական և այլատյաց վանկարկումների թիրախ։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում