Ռուսաստանը նախատեսում է ինտենսիվ հարձակումներ Ուկրաինայի խոշոր քաղաքներում
Ռուսաստանի հետ մարտական գործողություններում Ուկրաինայի ԶՈւ- ն ամսական կորցնում է 27 հազար զոհված եւ վիրավոր զինծառայող, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Երկրի խորհրդարանում՝ Սեյմում, նա նշել է, որ սա հակամարտության սկզբից ի վեր գրանցված ռեկորդային ցուցանիշ է։
«Նման միտումների պայմաններում ձմեռը Ուկրաինայում իսկապես կարող է աղետալի լինել»,- Սեյմում Դոնալդ Տուսկի խոսքն է մեջբերում Լեհաստանի ռադիոն։
Դոնալդ Տուսկը նշել է, որ Ռուսաստանը նախատեսում է ինտենսիվ հարձակումներ Ուկրաինայի խոշոր քաղաքներում երկաթուղային ենթակառուցվածքների եւ բանակի համար նախատեսված զինամթերքի պահեստների ուղղությամբ։ Դրա համար Ռուսաստանի զինված ուժերը նոր տեսակի անօդաչու թռչող սարքեր են ներդնում, որոնք «անհամեմատ ավելի մեծ արագությամբ են շարժվում», հայտարարել է Լեհաստանի վարչապետը։
Ռուս- ուկրաինական պատերազմում մեծ կորուստներ է կրում նաեւ Ռուսաստանը։ Ինչպես Կիեւը, այնպես էլ Մոսկվան չեն հայտնում իրենց կորուստների մասին։ Սակայն Ռուսաստանում ակտիվիստները փորձում են պարզել թիվը։ Ըստ «Մեդիազոնայի»՝ պարզվել է զոհված 248844 ռուսաստանցի զինծառայողի անուն։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում